Այդ թղթերը, ինչպես և Ձեզ պահ տված դրամը, պետք է մնան Ձեզ մոտ մինչև իմ գործիս վերջանալը, որովհետև թղթերն էլ դրամ են, չեն կարող հանձնվել հասարակությանը առանց իմ՝ հասարակությանը լիակատար հաշվետվություն ներկայացնելն այն բանի մասին, որի համար ես պարտավորվել եմ անգլիական դատարանի առջև, այսինքն, որ այդ դրամը կգործադրվի դատարանի վճռի մեջ որոշակիորեն սահմանված առարկաների վրա, որ ինքը հասարակությունն անմիջականորեն պիտի տնօրինի այն իր ընտրած մարդկանց ձեռքով և նա ոչ մի դեպքում չի կարող հանձնել այդ գումարը որևէ կողմնակի մարդկանց. հակառակ դեպքում հասարակությունը պարտավորվում է իր հաշվից լրացնել վատնած գումարը։
Ես լիովին վստահ եմ, որ դուք, ողորմած տեր, ճշտությամբ կկատարեք իմ օրինական խնդիրքը։
Իմ ականջիս է հասել, որ պ. Ալաջալյանը (իսկ գուցե և Ընկ. Դեգտյարնի նրբանցքիցJ պաշտոնական ժողովում, ենթադրում եմ մեր քաղաքի հասարակության, իրեն և Ընկ. հատուկ անբարյացակամ միտումով թույլ է տվել իրեն կասկածել Կալկաթայի փողերի իմ կողմից բերելու նկատմամբ, այնպիսի համառ—եթե ավելին չասենք—ժխտմամբ, որ դուք ստիպված եք եղել ընդհանուր ժողովում ցույց տալ նրան և մյուսներին բանկային տոմսերը, որ ես պահ էի տվել Ձեղ, մինչև իմ գործի վերջանալը։
Թեև ես ուժեղ ցանկություն ունեի թաքցնելու Ձեզնից այն զգացմունքը, որ հարուցել էր իմ մեջ պ. Ալաջալյանի արարմունքը, չեմ կարող այնուամենայնիվ շխոստովանել Ձեզ, որ ինձ համար ցավալի էր լսել այդ մասին, ոչ թե այն պատճառով, որ պ. Ալաջալյանի այդ ձըգտումը կարող էր գցել իմ վարկը հասարակության աչքում, — այդ կողմից ես բոլորովին հանգիստ եմ,— այլ որովհետև նրանց սրտում եռացող կրքերը տակավին չեն հանգստացել և ստիպում են նրանց ծիծաղի և ընդհանուր անպատվության առարկա դառնալ։
Ամբողջ քաղաքը գիտի, որ ես եկա Նախիջևան հուլիսի 10-ի երեկոյան և ձերբակալվեցի 14-ի առավոտյան. ես հո չէի կարող երեք օրվա ընթացքում պատրաստել հաշվետվություն, դուք նույնպես չէիք կարող ժողով գումարել այդ խնդրի մասին, թեև թե իմ և թե Ձեր կողմից միջոցներ էին ձեռք առնված դրանց նկատմամբ, ուստի անհրա-
180