բացի նրանից, որ առաջին դեպքում ծխախոտն ավելի շուտ է ձեռքս հասնում։ Այդ բաների համար հանգիստ եղեք։ Եթե մեր վիճակված չէ շուտով տեսնվել, ապա մի՛ մոռանար հաղորդել ինձ ձեր հետապնդումների արդյունքները՝ ռնգեղջյուրի համար, այդ ինձ չափազանց հետաքրքրում է։ Քո նամակում, բացի նրանից, որ բոլորդ առողջ եք, ուրախացուցիչ այլ բան չգտա, նամակդ ինչ որ թախիծ է արտահատյտում. իմ նամակների մասին խոսվում է որպես ձեր միակ ուրախության, և ձեր դրությունը ներկայացվում է որպես անելանելի։ Խոստովանում եմ, որ նման խոսքերը չեն կարող ինձ ուրախություն պատճառել և վանել իմ բացարձակ միայնության վիշտը, նման բաներն առավել ևս չեն հասնում իրենց նպատակին, քանի որ դրանք սահմանված են ինձ մխիթարելու համար։ Մինչդեռ ես արդեն սովորել եմ ձեր անվերջ արցունքներին և արտահայտություններին՝ վերև հիշածս ոճով, և, վերջապես, միանգամայն համոզվեցի որ ե՛ս պետք է ձեռ մխիթարեմ և ոչ թե հակառակը, այդ պատճառով ձեզ լիակատար ազատություն եմ տալիս լաց լինելու և սգալու և ամեն անգամ չմոռանալու հայտնել ինձ այդ մասին, դա ինձ կզվարճացնի։ Է՛հ, թողնենք այդ դատարկ բաները, գրանդից օգուտ չկա։
Սրտանց շնորհակալ եմ Անանիային՝ իմ նկատմամբ ունեցած եղբայրական վերաբերմունքի համար, ավելին չեմ ասում, որովհետև ինքն էլ գիտե, որ ես գնահատում եմ նրա անբասիր և անդավաճան բարեկամությունը։ Միայն թե չհասկացա՝ ինչի համար է հաղորդում ինձ տորոնի լատիներեն անունը, հավանաբար երբևէ մենք այդ մասին խոսել ենք և հայկական տորոնի լատինական անունը չենք գտել, համենայն դեպս եղբայրաբար սեղմում եմ ձեռքը։ Ինչ վերաբերում է այն բանին, որ ես նրան որևէ աշխատանք տամ, ապա իմ կարծիքն է հետաձգել այդ բարենպաստ ժամանակի, թերևս մինչ այդ իմ հորիզոնն էլ կպարզվի և ի վիճակի կլինենք միասին զբաղվել կենդանաբանությամբ և բուսաբանությամբ, որոնց կարիքը մեր հայրենի գրականության մեջ այնպես խիստ զգալի է։ Առայժմ նա թող աշխատի իր մասնագիտությամբ՝ բժշկությամբ, մնացյալի մասին կարելի է հետո մտածել։ Մեր վերջին տեսակցության ժամանակ դու ասացիր, որ փողի կարիք ունիս. ի՞նչ է՝ ստացա՞ր, թե ոչ։ Եթե չես ստացել, ապա պետք կլինի խնդրել [բանտի] վարչությունից թույլտվություն, որպեսզի ես կարողա