Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 5.djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այնուամենայնիվ նա հանդես է բերել պատմության մեջ մի քանի անհատներ, որոնք իրենց խարակտերով, եռանդով և հանճարով շատ ավելի բարձր են կանգնած անտիկ աշխարհի բովանդակ քաղաքակրթությունից։ Այդ ժողովրդի գոյության ամբողջ ընթացքում, — ժողովրդի, որ փարավոններից մինչև այսօր այդպես անիրավացիորեն ենթարկվել է անողորմ նեղությունների, զրկանքների, հալածանքների և տառապանքների, իբրև ալֆա և օմեգա, հանդես են եկել այդ անհատները։ Գրանցիր մի քանիսը գործում են միմիայն իրենց հողի վրա, իրենց ժողովըրդի մեջ, իսկ մեկը, որ մերժվել է Ժողովրդի կողմից, մեկը, որ «ավազակների շարքն է դասվել», կործանում է ամբողջ անտիկ աշխարհը և գոռող կեսարը իջնում է իր Կապիտոլիումի բարձունքից, որպեսզի փըրկություն փնտրի Գողդոթայի ստորոտում, այնտեղ, ուր իր ստորադրյալը խաշել է անմեղին։ Թող խոնարհվին այդ հսկայի առաջ բոլոր օրենսդիրները, քաղաքակրթիչները և հրապարակախոսները։

Ինչ վերաբերում է հրեա ժողովրդի ներկա սերնդին, հազիվ թե ամենաջերմեռանդ մարդասեր-հրապարակախոսն անգամ կարողանա նախատեսել նրա համար որևէ ապագա։ Այդ ժողովուրդն, սկզբից ի վեր սնված լինելով Եգիպտոսում բացարձակ ստրկության մեջ, ներծծված էր այնպիսի միստիկական դաստիարակությամբ, որ ավելի բարեհաջող հանգամանքներում, քան հռոմայեցիների Արևելքին տիրապետելուց հետո և մինչև այսօր, չի կարողացել ոչ մի կերպ գոյություն ունենալ իբրև անկախ ժողովուրդ։ Նա երբեք չի դրսևորել ամբողջական կենդանի օրգանիզմի հատկանիշներ։ Նրանց համար, ովքեր գեթ մակերեսորեն ուսումնասիրել են Աստվածաշունչը, շոշափելու չափ պարզ է, որ այդ ժողովուրդն ունենալով այդպիսի ուղղություններ, չէր կարող հասնել այլ հետևանքի, քան այն, ինչ ներկայացնում է նրա արդի վիճակը։ Ճիշտ է, նա այդ աստիճան չէր մեղավոր իր անկման մեջ, քանի որ ահա՛ 2.000 տարի է, ինչ ամբողջ քրիստոնյա աշխարհը նրա դեմ է, ու չի մնացել այլևս փորձության որևէ բաժակ, որ չթափեին այդ ժողովրդի գլխին։ Մեղադրել նրանց արատների համար, որոնց մեջ, այսպես ասած, ընկղմված են, կլիներ անարդարացի։ Չի կարելի դատավճիռ կարդալ մի որևիցե ժողովրդի գլխին, ի նկատի ունենալով նրա ներկա վիճակը և խորամուխ չլինելով այն խթաններին, որոնք ֆիզիոլոգիորեն հասցրել են նրան այդ դրության։

Կարելի է դրականորեն ասել, որ հրեաները Հակոբի ժամանակ-

205