Ինձ հաղորդած քո բոլոր տեղեկությունների համար շատ և շատ շնորհակալ եմ. մի քանի անգամ կարդացի նամակդ, որ ինձ մեծ բավականություն պատճառեց։ Այնուհետև, մեր տեսակցության հարցի ընթացքն ինձ հույս ներշնչեց, որ շուտով կրկին կղրկեմ ձեզ և կլսեմ իմ սրտակիցների կենդանի ձայնը։ Կարդալով «История цивилизации»-ն ինձ ուղարկելու մտադրությանդ մասին վերնագրից սիրտս քիչ էր մնում նվազեր այն բանից հետո, երբ ես արդեն կարդացել եմ Գիզոյի նույնանման պատմությունը Փարիզում և բելգիական ակադեմիայի անդամներից մեկի՝ փիլիսոփայության և աստվածաբանության ինչ-որ դոկտորի աշխատանքը¹ այստեղ։ Ա՜յ թե պատմություն է, եղբա՜յր։ Հետո, շարունակելով ընթերցումը, տեսա, որ դա Բոքլի «Անգլիայի քաղաքակրթության պատմությունն» է։ Ճիշտ է, մի փոքր հանգստացա, բայց այնուամենայնիվ, վախենում եմ, որ Բոքլն ամբողջ քաղաքակրթությունԸ Չբխեցնի բողոքականությունից կամ պուրիտանիդմից, ինչպես ուրիշներն, առանց այլևայլության, բխեցնում են անպայման կաթոլիկությունից. ուղիղն ասած, ես այդ հարցը դիտում եմ բոլորովին հակառակ տեսանկյունից։ Ըստ իս, պրոգրեսի տեսակետից քաղաքակրթոՒթյան զարգացման հիմնական խթանը կրոնի մեջ չէ, այլ, ավելի շուտ, կրոնների վերածնունդը և կերպարանափոխությունը քաղաքակրթության անխուսափելի հետևանքներն են՝ նրա զարգացման տվյալ մոմենտին։ Հեռավոր Արևելքում բուդդայականության կամ բրահմինականության դարավոր տիրապետությունն ավելի շուտ արտահայտությունն է քաղաքակրթության և լուսավորության ցածր աստիճանի, որի վրա գտնվում են այդ կրոնները դավանողները։ Կասկած չկա, որ կրոնն իր հերթին ուժեղ աղդեցություն ունի մասսայի վրա՝ նրա քաղաքակրթության գործում, բայց ես խոսում եմ հիմնական խթանի, այսինքն՝ ազդակի կամ դիաստաղզի մասին, լծակի մասին, որն առաջինն է ուժ հաղորդում ամբողջ մեխանիզմին։ Ո՞ր սաքսը կամ նորմանը, կամ բրետոնը միջին դարերում կխիզախեր բողոքի դրոշ բարձրացնել հռոմ հական եպիսկոպոսի տեղակալության անմեղանչելի լինելու դեմ։ Բայց նրանք այդ դրոշը բարձրացրին նոր դարաշրջանի սկղբին, երբ այնքան էին քաղաքակրթված և լուսավորված, որ ամենայն պարզությամբ հասկանում էին իրենց գործի արդարացի լինելը։ Չնայած այդ բոլորին, Բոքլն ուղարկեցեք, ես մի տեղ ինչ-որ բան եմ կարդացել այդ երկի մասին։ Այժմ, սրտապնդվելով, կկարդամ և՜
Էջ:Mikael Nalbandian, vol. 5.djvu/219
Արտաքին տեսք