ծալած նստեն, իսկ մենք կոչված ենք աշխատելու։ Ինչ վերաբերում է ինձ, ես առայժմ աշխատում եմ քերականության վրա, մի վերին աստիճանի ծանր գործ, բայց թեև դանդաղ, թեև հավի քայլով, այնուամենայնիվ, առաջ է դնում։ Ես մտադիր չեմ ավարտելու այդ գործը բանտարկության մեջ, և անկարելի էլ է, բայց նա անպայման կավարտվի իմ ազատվելուց հետո, իսկ թե ե՞րբ՝ այդ ևս չի կարելի ասել, որովհետև դժվար խնդիր է։
Բարևներ երկու սեռի բարեկամներիս, նրանց բոլորին դու գիտես։ Ցտեսություն մինչև ուրբաթ։
Գրի՛ր Անանիային և ասա՛, որ հաճախ գրի։
Հ. Գ. Կա՞ արդյոք ռուսերեն լեզվով շերամաբուծության պիտանի ու կարգին ձեռնարկ։ Սպասում եմ Անանիայից այս հարցի պատասխանին։ Հարցնել օդընտելացնողներից՝ կարելի՞ է արդյոք և ի՞նչ եղանակով օդընտելացնել Փոքր Ասիայի գխտորաբեր պիծակ (орехотворка) միջատը, նրա լավագույնը գտնվում է Զմյուռնիայի մոտ և լավագույն գխտորը (чернильный орешок) Զմյուռնիայից է։ Սպասում եմ պատասխանի։
Նորից Հ. Գ. Ի՞նչ բույս է խավ տվող կոնը (борсобальная шишка) webecarden, № 436, որ Այգեգործություն սիրող ռուսական ընկերության կենտրոնական դեպոյի ցանկի մեջ զետեղված է տնտեսական սերմերի կարգում, ի՞նչ բանի է գործածվում և ինչպե՞ս է մշակվում։ Պատասխանն սպասում եմ Անանիայից։
87. ՂԱՋԱՐՈՍ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ ԵՎ ԱՆԱՆԻԱ ՍՈՒԼԹԱՆՇԱՀԻՆ
б пня 1863 г. С. Петербург
Милый брат! Вчера получил я твое письмо вместе с письмом от Анания, табаком и проч. и проч. Табаку еще не пробовал, потому что еще до завтра хватит у меня давнишний, а что касается до восхваленных, чуть не до самой Гаванны сигар, то должен сказать, что ни более ни менее «воздушные» и поэтому прошу избавить меня от них.
18—580