Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 5.djvu/277

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Շնորհակալ եմ, եղբայր, որ դու ինձ, թեև սակավ, բայց այնուամենայնիվ չես մոռանում։ Դու արդեն գիտես, թե ինչ պատճառով եմ անպատասխան թողել քո մայիսի 12-ին գրած ընդարձակ նամակդ Ինձ վրա դարձյալ մի փոքրիկ պաթոլոգիական հարձակում եղավ, ահա մոտ մի ամիս է, ինչ ձախ թիակիս տակ ինձ տանջում է անիծված ռևմատիզմը, թեև այժմ բավական թոզացել է և շատ հավանական է, որ մոտ ապագայում բոլորովին կկորչի։ թո հանձնարարած օծանելիքը ես չհանեցրի, թեև ի նկատի եմ ունեցել այն, մի ամբողջ ամիս աղտոտվեցա, հետևյալ օծանելիքով կամ ավելի ճիշտըճ ներշփեցի Ol. HyOSCiaml Spirit. Sfl* I is nminonlaci, tlnctura opil, և ուրիշ ոչինչ, Իմ նիհարությունը նոր բան չէ, ընդհակառակն, այժմ ես կազդուրվում եմ. տեսնում եմ, որ ծիծաղում ես և ասում. «ИЗ КуЛЬКЗ В рОГОЖKV», թերևս այդպես է. բայց մի' մոռանար, որ առաջ էլ ես աչքի չէի ընկնում իմ գիրությամբ և անպետք կլինեի ճարպահալման համար։ Խնդրում եմ հաղորդիր անձամբ Մ արիա Նիկոլաևնա Պանովային իմ ջերմաջերմ պատասխանը նրա ջերմ բարևին։ Սրտանց շնորհակալ եմ, որ նա մտերմորեն հիշում է այն բարեկամին, որն իր հերթին, ոչ մի րոպե չի մոռացել նրան, չի կորցնում կրկին տեսնվելու հույսը ու, մոռանալով անցյալի դառնությունները' հիշել հին օրերը։ Ես շատ կցանկանայի իմանալ նրա արդի վիճակը, այժմ նա միանգամայն մենակ է, առո՞ղջ է գեթ։ Հենց որ նամակս ստանաս, գնա նրա մոտ և, հաղորդելով իմ բարևը, տեղեկացիր նրա կացության մասին, և կարգին ու մանրամասն գրիր ինձ։ Իմ պարապմունքների վերաբերյալ ահա ինչ կասեմ քեզ. ամբողջ մայիսը համարյա զուր անցավ գարշելի ռևմատիզմի պատճառով, որովհետև ոչ մի դեպքում հնարավոր չէր մարդու պես նստել և աշխատել քիչ թե շատ կռացած. սաիպված էի շիփշիտակ նստել, կարծես օխլով կուլ տված լինեի։ Այսօր միայն չորրորդ օրն է, ինչ կրկին սկսեցի պարապել, բայց մի վախենա, ոչ թե ուժերս լարած, այլ ավելի ձանձրույթից, մանավանդ շտապելու տեղ չունեմ։ Մի քանի օրից ես կհասնեմ այն կետին, ուր և խարիսխ պիտի ձգեմ, որովհետև այս դեպքում ինձ հարկավոր կլինեն համարյա այն բոլոր գրքերը, որ մեր գրականության մեջ երևացել են մեր պատմության, գրականության պատմության, եկեղեցական պատմության մասին և շատ ռուսերեն և եվրոպական լեզուներով գրքեր։