Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 5.djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հել, որտեղ ինչ֊որ մի Խորենի վճարվում է տարեկան 2.000 ։Ինչի՞ համար։ Սակայն, այդ մեզ բնավ լի վերաբերում. մեր անմիջական պարտականությունն է մեր շահը զատել Թեոդոսիայի որջի բախտախնդիրների շահերից, այնուհետև թող նրանք թեկուզ համբուրվեն, մեզ ինչ փույթ։ Ես չեմ կասկածում վերջին բարձրաստիճան հոգևորականի հույժ ազնվությանը, բայց դրա հետ միասին աղաչում եմ աստծուն, որպեսզի հետևանքներն ավելի ևս հաստատեն իմ այս կարծիքը։ Հայտնիր նրան իմ ակնկալությունը։ Հուսով եմ, որ ուրախ լուր կբերես այս գործի վերաբերյալ, որի համար ես ավելի եմ մտածում, քան իմ թշվառ գործի մասին և որը, վերաբերելով հասարակական շահին և հասարակական քաղաքակրթության գործի զարգացման գրավականին, ըստ ամենայնի, ավելի քան արժանի է բոլոր մտածող մարդկանց ուշադրության։ Այժմ և վերստին անցնում եմ մեր սորգոյին։ Դու արդեն գիտես, որ փորձն անցավ առանց հետևանքի, բայց He BCe KOTY МасЛЯННЦЗ. մյուս անդամ հետևանք էլ կլինի. խնդրում եմ միայն, որ դու լավ բացատրես, թե ինչպես պետք է ցանել, գլխավորը' պետք է խոր փորել, 1/շ արշին, և յուրաքանչյուր սերմ գնել 1/3 արշին հեռավորության վրա մեկը մյուսից։ Ցանել ապրիլի սկդբին, երբ այլևս առավոտյան սառնամանիքներից վտանգ չկա։ Մնացյալի մասին ես կհաղորդեմ։ Այս անգամ մանրամասն կգրեմ այ՚} ազնիվ բույսի տարրալուծման եղանակի մասին, որ և կազմում է փորձի գլխավոր նպատակը, այն է, իմանալ ա) թե յուրաքանչյուր սերմ քանի՞ ցողուն է տալիս, բ) որքա ն հյութ է տալիս ցողունը իր կշռի համեմատ, գ) ի նչ թանձրություն ունի հյութն ըստ Բոմեի և, վերջապես, դ) քանի՞ տոկոս բյուրեղային շաքար է պարունակում իր մեջ հյութը։ Մնացյալը, այսինքն, մեղրածորը, հետևապես և ռոմը, կարելի է մինչև անգամ չորոշել, որովհետև ոչ-բյուրեղային շաքարի հարաբերություն՛ը բյուրեղայինի հետ հակադարձ համեմատաեան է. նրանք ավելանում են կամ նվազում են մեկը մյուսի հաշվին։ Վերջապես, ավելորդ է խոսել պատվական ծիրանագույն ներկի ստացման մասին, ծծմբաթթվով սերմերի կճեպը մշակելուց կամ թղթի ստացման մասին քուսպից, որ մեղ չի վերաբերում. իմ գլխավոր նպատակն է՝ շաքար ցանել մեկ քա ռա կուսի սաժենի վրա, որպեսզի հնարավոր լինի ստանալ դրական արդյունք։

Բարևիր երկու սեռի բարեկամներիս։