մակիս հետ վերադարձումի պահարանը, որ ինքդ ալքովդ տեսնես խոսքիս ստուգությունը ։ Սիրելի եղբայր, ես այսքան տարի չարչարված լինելում հետո, այսօր էլ ծանր հիվանդության տիրամած եմ, որ մաշում է ինձ առավել քան թե տարի, ուստի և բնավ սիրտ չունիմ ձեր անճոռնի կռիվները մտիկ անելու և, թե որ նամակներոլդ մեջն էլ չլինեին անպատշաճ և անճոռնի բաներ, հարկավ ձեռքս կպած ժամանակ կպատասխանեի, բայց այնպիսի թուղթերու պատասխանելը իմ գործս չէ։ Որովհետև իմ աքսորը և տկարությունը մինչև այժմ տևում են և դեռ կարող են երկարել, ուստի ես բարվոք համարեցա, դարձյալ ձեր շահը նայելով, գրել տեղվոլյդ Մագիստրաթին մի խնդիր, որ նա մեր հորը վախճանիդ հետո ինչ որ մնացել է, ի հայտ բերե, թե' շարժական և թե' անշարժ, և այս բոլորը ինչպես օրենքը կհրամայե, ծախե և գումարը պահելով յուր գանձարանում, քննե և վճռե ժառանգների իրավունքը և ըստ այնմ յուրաքանչյուրին յուր պատկանյալ բաժինը տա։ Այս խնդրի մեջ, որ այսօր այս թղթիս հետ փոշտ տվի, գրած եմ նույնպես, որ եղբորս Ղազարոսինճ Սերոբեն ստացած 700 մանեթը, եթե ստուգապես հորս փողն է եղած, ուրեմն ես ընդունում եմ իմ հաշվիս վրա։ Իհարկե գրածիս օրինակը քեզ կուտան, և դու կտեսնես, որ բնավ ողմնապահություն չկա, այլ ուզածս կատարյալ արդարություն է և իրավունք: Ես երկար բարակ դատաստաններու սիրտ չունիմ և մեջտեղի եղածը չարժիլ տավա տալապայի, մնար որ պատշաճ բան էլ չէ. հույս ունիմ, որ դուն ալ նույն ոգվույն կհետևի և օր առաջ այս գործը վերջանալուն ջանք կանիս, ապա թե ոչ, վնասը ձեզ կլինի, ինձ չէ, ինչու, որ դուք առուտուրի մարդ եք։ Ինձ համար թե որ երկարելու լինի, միևնույն է գրեթե
Գրում ես, թե անպատճառ միտք ոլնիս գալու ինձ տեսության. շատ շնորհակալ եմ, բայց այս է բանը, որ շոգենավերը հազիվ հազ ապրիլի 20-ին սկսին ներգործել, իսկ ես մայիսի 1 ֊ին դուրս կոպամ այստեղից Սամարի գավառը խըմըզ խմելու երթալու և արդեն մեկ ամիս է, որ մինիստրից խնդրել եմ և այս օրերս հույս ունիմ հրամանը անպատճառ ստանալու։ Ուրեմն քո գալը զուր կվերադառնան գարնան, ես կվերադառնամ օգսստ. 15-ին և, եթե մինչև այն Ժամանակ հրաման դուրս չգա ինձ Նախիջևան գալու, այն Ժամանակ հրամեցեք, ինձ այստեղ կգտնեք։