Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 5.djvu/322

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Աղեկը ինչ է. ջերմը ամեն օր լի բռնիլ, բռնածն ալ առաջվան չափ էղելմիշ չանիլ. աս ջերմն է իմ տունս քանդողը, ճարին ճարը տահա գտած չիմ։ Հույսս խըմըզին վրան է, մեմ ալ տաք տեղ մը երթալու դիմացի ձմեռը կամ Նախիջևան մնալու, արդխ նայինք, որը ավելի շուտով կհրամային, բայց Խրիմը ինձի շատ լավ կըլլար։ Տարին վաղուց անցավ, որ ես ամեն օր ճար կխմիմ և բեհրիղ իմ. կհավատաս' հոդիես արևես զղվիլ եմ. ասօր մեռնիմ նե, աչքիս չերևնալ, բայց երևումը տահա կերեզման չեոևնալ, կասե թուղթ նայող Ասվատոլրը։

Թե- որ ապրիլի մեջ ճիճայիս ինձի տեսության գալը հաստատ է նե, ճիճայիս ասա ինձի մեկ ճիվթ աղեկ ապուխտ թող բիրե։ Երեշկիկ չուղիմ, չիմ ուտիլ, միայն ապուխտ, անալ 2 հատ, չըլլա թե ավելի, զերե խըմըղի ատեն ուտելու բան չէ, իսկ վրայեն ալ տաքերը անցնինե, վերուր թապլե, անոր համար կասիմ, որ երկու հատը խիստ բավական է։ Ասկեց ջոկ մեկ կապ մը աղեկ թաժա չորցած թաոան ձուկ, կիսաչոր ալ ըլանե, թող առնու, հոս կչորնա, զարար չունի Ոլրիշ բան պետք չէ, քանի մը հատ լիմոն, փոռթաքալ կուզենայի ամա, ան ժամանակը պեքիմ տահա չի ըլալ, զերե գիտցածս խդրելեզներուն կբերեն Նախիջևան։

Ուրիշ գրելու բան չունիմ, մարդուդ շատ և շատ բարև արա, Գաբրիելին նույնպես. նարա ալ ջոկ գիրեր գրելու սիրտ չունիմ, հիմա մեծերուն դրեցինք ու մանրները մնացին։ Նամակս պիտ վերջացնեի, ինչու, որ լեշս ելլած կգրեմ, բայց աս ալ հիշեմ ասի, որ Մագիստրատ տված թուղթիս մեջ քեղի ալ և Մամայիս ալ գրիլ եմ, ասիլ եմ, որ հորս մեռնելեն ետքը, 3 աղբար, 1 քուր և մայրս մնաց, նույնպես խնգրիլ եմ, որ քո և մորս իրավունքները տեղը բերին և ինչ որ կպատկանե, ձեզի էլ չի գրկին, աս բանը պարոն Գրիգորին քիթն ’ի վեր չերթալուն գիտեմ, բայց նարա ասելովը բան չի ըլլալ, թե որ օրենքը կտրե։ Ղորգ պատկանած Ժամանակնալ մեկ մեծ բան մը չէ, բայց ինչ կուզե թող ըլլա, աղոթ տերիս, գոլն ալան հորը զավակն իս, ինչ օրենք է քեղի ղրկել Պարոն Գրիգորը ինձի գրել էր մեկ անգամ Պետերբուրգ, թե դուն քո բաժինդ հարսնությանդ ժամանակ ավելոքով առիլ իս, և ինքն է եղել պապայիս ստակ տվողը, ադ ալ նոր լսեցինք։ Այս դիրս աոնելեդ ետքը, անպատճառ ճիճայիս երթաս և գիրս կարդաս ու ինձիմեն ալ արապաներով բարև անիս։ Մամայիս արդխ բան 322