Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 5.djvu/324

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հ Ա Վ Ե Լ Վ Ա Ծ

Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՁԵՌՔՈՎ, ԲԱՅՑ ԱՅԼ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՆՈՒՆՈՎ ԳՐՎԱԾ ՆԱՄԱԿՆԵՐ

1. ՄԱՏԹԵՈՍ ՎԵՀԱՊԵՏՅԱՆԻՆ

1856 թ. մայիս, նոր Նախիջևան
ՆՈՐԻՆ ԲԱՐՁՐսՐ ՍՐԲԱԶՆՈԻԹԵԱՆ ՏԱՌՆ ՄԱՏԹԷՈՍԻ ՎԻՃԱԿԱԻՈՐ

ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՆՈՐ ՆԱհԻՋԵՎԱՆԱՅ ԵՎ ԲԵՍԱՐԱԲԻՈՑ ԵՎ

ԱՍՊԵՏԻ
Ի Նաիիջևանայ Երկրորդ կարգի վաճաՌական է ի Գրիգորէ ԿարապետԵան Սալթիկեանց

Խնդիր

Շարժեալ ի քրիստոնէական բարեպաշտութենէ, բերեալ էի ի Մոսկվայ է զպատկեր սրբոյ աստուածածն ի յաղագս բոլոր կրպակաց մերոց կարգի, որպիսիք գտանին ի զանազան կարգս կրպակաց, այլ որովհետև չպատահեց ալ բարձր սրբազնութին Ձեր ի քաղաքիս զի օծանէիք, վասնորոյ մնացեալ է մինչև ցայսօր ժամանակի առանց օծման։

Ի նորումս ի քաղաքիս աստիճանաոր Խալիբովն հրաման գրեաց հոգևոր կառավարութեան քաղաքիս օծանել զպատկերս նուիրեալս ի զանազան անձանց, ստացեալ ի տեարց պատկերաց յիրաքանչիրոց զտասնևհինգ մանէթ արծաթիս և ի խնդրել իմ հրամայել քահանայից օծանել և զբերեալ պատկերն ընդ ձեռն իմ, պարոն Խալիբովն ոչ կամեցալ հրամայել վասն տասնևհինգ արծաթոյ, այլ խնգրեաց վասն այն ղերեսուն արծաթս զորս և ոչ տուեալ իմ մնաց պատկերս առանց օծման։

Զայսմանէ յայտնելով խոնարհաբար Ձեր բարձր սրբազնութեան' խնդրեմ ի Ջէնջ հրաման տալ միում ի քահանայից քաղաքիս օծանել զպատկերն և թէ օրէն իցէ հատուցանել վասն այսր զոր և իցէ քանակութինս ի դրամոց առ որ և իցէ վախճան պատրաստ եմ հատուցանել, ըստ որում պարոն Խալիպովն թոյլ չետ առանց դրամոց, թէև եկեղեցին մեր չունի և հերքէ զսիմոնականութիւն։ Հայր սրբազան թէ չիք կանոն