Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 5.djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քաղաքներու կարոտություն չունենա, այդ ամենը մեք Ձեզ հետ պիտո է անենք, նախախնամության կամքը այն է։Միմիայն շատ կուխնդրեմ Զեզ՝ պիտո է խոհեմությամբ, երկայնամըտությամբ և համբերությամբ բան անիլ․ մի՜ նեղանաք, այժմ ամեն կողմից նայում են Ձեր և մեր վերա (թեև ոչինչ չենք արած՝ բացի լավից, ոչինչ չգիտենք' բացի ճշմարտությունից), ուրեմն պիտո է սգուշություն։

Մեր բարեկամք ամենեքին լավ են և անփոփոխ նույն հաստատդրության մեջն են, դրսվանց կտոր մը պարկեշտություն, խոնարհություն, լուռ ու մունջ կենալ պետք է այսպիսի միջոցները։

Ձեր միշտ' Կ. Հայրապետյան (պարոն Միանսարյանցը ողջունում է Զեզ)