Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 5.djvu/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

10 մայիսի 1862 թ. Լոնդոն

10. Paddington Green

Սիրելի բարեկամ,

Ուրեմն այդպե՞ս եք Փարիզից մեկնում։ Մնացիք այդտեղ, Տուրգենևի նման և ոչ մի ծպտուն։ Ինչպես երևում է գործեր կան, ես էլ գործ ունեմ Ձեզ հետ։ Ձեզ մոտ Պիտեր կգա, ինձնից նամակով, Նիկոլայ Իլյիչ Վորոնովը, որին մենք այսուհետև կկոչենք Ալեքսանդր Պետրովիչ Վանդերման: Ընդունեք նրան որպես մեր բարեկամի, որին երաշխավորում ենք բոլոր երեքս։ Նա պինդ և խելացի խախոլ է, որը երկար ժամանակ ապրել է Նովոռոսիյսկի երկրամասում և լավ դիտի Կովկասը. հունիսին կլինի Պիտերում, իսկ սեպտեմբերին՝ Թիֆլիսում։ Նա Ձեզ հետ կբանակցի մեր ապրանքը Կովկաս հասցնելու նոր եղանակի մասին։ Նրա մտադրությունը հետևյալն է. Տրապիզոնից Կովկասյան ափեր են լողում թուրքական փոքր նավեր մեծ քանակությամբ մաքսանենգ ապրանքով։ Իսկ լեռնականները օգտվելով այն բանից, որ ռուսական բոլոր կետերը, այսինքն Սև ծովը հարող ամբողջ գծով մեկ փայտ տեղափոխելու իրավունք ունեն, մեկ անդամ չէ, որ փայտերի արանքներում անց են կացրել և մեր լոնդոնյան արգելված ապրանքը։ Իսկ ռուսաց կողմի վրա դրանք անասելի հաճույքով են դնում և պատրաստ են մեծ գումար վճարել։ Ցուցումը պարզ է, պետք է օգտվել դրանից և հունի մեջ գցել։

Սույնը ստանալուն պես, ձերոնցից մեկին, Կոստանդնուպոլսի գործարար և առևտրական մի մարդու, որի ազնվության և գործարարության համար Դուք մեր առջև կարող եք պատասխանատու լինել, գրեցեք և համոզեք այս գործով հարաբերություններ հաստատել Տրապիզոնի մաքսանենգների հետ, այնպես, որ մեզ վերադարձվի միայն ուղարկվող ապրանքի լոնդոնյան արժեքը, դում արած Լոնդոնից Կոստանդեուպոլիս փոխադրության ծախսը։ Մնացած ամբողջ շահույթը իրեն է մնում։ Եթե Կոստանդնոլպոլսում այդպիսի մարդ ճարվի, ապա խնդրեք նրան գրել ուղղակի ինձ հետևյալ հասցեով, որից օգտվեք և Դուք առիթի դեպքում. London. Mis. W. F. Wesche. 10. Paddington Green. W. For re mlttlng so Miss Eliza gones.

Թող, որ անվանելով Զեզ MonsieUT LeOnardi (հետագայում էլ այս