Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 5.djvu/362

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պատասխաներ նամակներուդ։ Ես խելացնոր մարդ մը եղեր եմ. հոս մեր ազգին մեջ ամենափոքրիկ գործ մը կատարիլն ալ մարդ կսպաննե։ Դուն կտրտնջաս մեր թուլութենեն, և իրավամբ, բայց քանի որ մեր քաղքեն ելեր ես, մոռցեր ես բոլորովին մեր ազգին բնավորությունը։ ճշմարիտ է, թե երբ եզին մեկը կաղա, դժվար է լուծը ձգելը։ Նույնը ես ալ կըսեմ։

Պարոն Մարտիրոսին նամակը մինչև հիմա չիտալուս կնեղանաս, բայց կաղաչեմ, միտ դիր ըսելիքներուս պաղ արյունով. քանի որ դու մեկներ ես մեր քաղքեն, կաշխատիմ, որ իրոք ստանանք, ինչ որ պարոն Մարտիրոսին ըսեր ես թե ունեմք, որպեսզի խրկած նամակը իր մարդու կարենանք համ արձակ տալ։ Բայց իզուր. ազգին մեջ եղած անվերջանայի խնդիրները և այն մարդիկներուն գործքերը, որոնց վերա քանիմը ամիս առաջ վստահություն ունեինք և այժմ չուն եմ ք, այսպիսի կրճիմները, կըսեմ, անհնարին կվհատեցնեն զմեզ։ Հիմա խորհրդածե՝ չունենալով այս քաղքիս մեջ սեղանավոր մը, ունիմք ըսիլը» թո՞ղ որ զիս կրիթիք կացության մեջ կդնե, այլև մեր ընկերները չեն ներեր, որ այսպիսի բան մը հաղորդեմ այն մարդուն, որ բոլոր ընկերության վարկումին կրնա վնասիլ. ես' ինձի համար, քոլ ըրած տն օրին ությանցդ վրա բոլորովին ապահով եմ, և եթե լավ մտածելեն հետո որոշես, որ նամակը պիտի տալ իր տեղը, ես անկասկածաբար կուտամ, մտածե և իմացուր ինձի։

Աշխատեցա որ (Հոթֆելո) եղբարց լոժ ունենամք հոս, և հրամանը ունինք, քանի մը ատեն են լոժը պիտի բանամք։ Այս լոժին անունն է Հայկ կամ Օրիոն։ Ասի եղբայրություն մը նէ Անգլիո պաշտպանության տակ, և Դռնեն ալ հրաման առնված է, որ այս եղբայրությունը իշխանություն ունենա իրենց գաղտնի ժողովքները ընելու։ Այս ալ ֆրեր մասոններուն եղբայրության պես է, բայց կարծեմ ավելի պարզ, և նպատակն է անկար եղբայրները իրենց հիվանդությանը ատեն զիրենք հոգալ և ստակով նպաստել։ Թե որ մեր Լոմը բավական կարողություն չունենա աղքատ և հիվանդ եղբարց օժանդակելու, այն ատեն Լոնդոնի մայր լոժը պարտական է մեզի նպաստելու դրամով. տարին իբրև տուրք կես անգլիական լիրա պիտի տա եղբայր ընդունվողը և շաբաթը' վեց պենս։ Հույս ունիմ, որ աս եղբայրութենեն օգուտ քաղենք, վասնզի ասոր ծայրը հեռուն է։