21. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՈՔՉԵՅԱՆԻՆ
ՄԵԾԱՊԱՏԻՎ ԲԱՐԵԿԱՄ.
ՏԵՐ ՀԱՈՒԹՐՅՈԻՆ ՔԱՀԱՆԱ ԳԵՈՔՉՅԱՆ,
Ձեզ հայտնի է պատմություններից, որ ամենայն ազգի գրականությունը սկսանում է երգերով, առածներով և տաղաչափություններով. կարծես թե այս հասակը համեմատելով կենդանական թագավորության հասակի ընթացքին, տղայության կամ մանկությունն է այն հսկա յամարմին՝ երիտասարդ, ծերացած կամ մեռած և արդեն հազարավոր տարիների փոշիներով ծածկված գրականություններին, որոնք եղած են աշխարհի երեսին կամ թե կան այժմուս։
Հայկական լեզուն ևս իբրև մարդկային լեզու ամենևին բաց առնված չէ այս կանոնից։ Տեսնում ենք ամբողջի օրինակը մեր մասնավորումը, նույնպես մասնավորինը ամբողջի մեջ փոխադարձ և իմանում ենք, որ հայոց հին դպրությունը ևս ունեցել է երգեր, ավանդություններ և առածներ, որոնցից մի քանիսը Խորենացի պատվական ծերունու միջնորդութենովը կամ այլ ոսկեփորիկների միջնորդութենով հասած են մեզ. որպես «Երկնէր երկին և երկիր», «Հատուած գնացեալ Վարդգէս մանուկն», «Հեծալ արի արքայն Արտաշէս» և այլ մի քանիսը, որոնց շատիցը բախտի անգթանալովը այժմուս զրկված ենք, և այս քչիցը» որ մեր ձեռքը հասած է, եզրակացնում ենք, որ պիտ, է անհամար շատ ունենայինք այսպիսի երգեր մեր քաջերի վերա, որոնք կացած էին նահապետական ժամանակներում. պիտո է, որ ունենայինք և մեհենական կամ նվիրական երդեր, որովհետև դիցապաշտք, արևապաշտը և կրակապաշտը էին, իսկ ինքն ըստ ինքյան դիցաբանությունը բանաստեղծություն է, և ի՞նչ հնար կար, որ առանց նվիրական երգերի կատարվեին նոցա պաշտամունքը։
Այժմուս մեր լեզվի վերանորոգության դարումը կարծես թե ամենայն կողմից պահվում է նույնպես այս կանոնը, ամենայն տեղից լսվում են երգերի ձայներ, տեսնվում են առակներ, բանաստեղծություններ- հատված բաներ, որոնք դարձյալ մի գալոց հսկայամարմին նոր հայախոսության սաղմն են (concepts). սորանից երևում է, որ լեզուն իբրև բնության այլ մարմինները ենթարկվում է ընդհանուր և անփոփոխ կանոնի տակ. Ո՞ւր և լիներ սա, ե՞րբ և լիներ՝ միշտ միօրինակ կատարվում