Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 5.djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ներածականը» խորագրով ձեռագիրը, որ ուղղված է արված նշումների համաձայն, որ գտա իմ ձեռագրի էջերի վրա, երբ այն ետ ստացա գրաքննչության սույն սեպտեմբերի 19-ի № 704 գրության հետ։

Ընդ սմին պարտք եմ համարում տեղեկացնել, որ ամբողջապես նշված 29 հոդվածներից առաջին 17-ը բոլորովին ոչնչացրել եմ, ուստի ես հարկադրված եմ եղել արտագրելու այդ էջերը․ 18, 19-ը վերափոխված են, 20 և 21-ը ոչնչացված են, 22-ը վերափոխված է, 23-ը ոչնչացված, 24 և 25-ը վերափոխված են, 26, 27 և 28-ը ոչնչացված են, 29-ը- վերափոխված։

Սույն ուղղումներն իմ կողմից կատարված են այդ նույն էջերխ վրա, բացառությամբ 18 և 29 հոդվածների, որոնք տեղադրված են տետրակի վերջում՝ 47-րդ էջում նույն թվահամարներով։

Եվ այսպես. 29 հոդվածներից իմ կողմից ամբողջովին ոչնչացվեք են 22.ը, իսկ մյուս յոթը նկատելիորեն վերափոխվել։

Այն դեպքում, եթե յոթ հոդվածներում իմ կատարած զգալի ուղղումները չեն համապատասխանի գրաքննչական կանոններին, որ չեմ սպասում, ըստ կատարված ուղղումների, ապա կոմիտեն առանց ինձ այդ մասին նախապես հայտնելու լիակատար իրավունք ունի թույլատրելու ինձ տպագրելու իմ աշխատությունը այն հիմամբ, որ յոթ հոդվածներից այն, որոնք կարող էին հավանություն չգտնել, ես հանել եմ բոլորովին։

Հայոց լեզվի ուսուցիչ
Միքայել Նալբանդյանց