Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 5.djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Աղավնու» վերա, իհարկե կկարդաս, միայն ինչ որ ղու կկարդաս և կհասկանաս, աշխատե որ ուրիշներին ևս հասկացնես, որ ճշմարտությունը հայտնվի։

Գայանե Նիկոլաևնայի սիրով ողջույնը ես մոռացած չեմ և միշտ մտածում եմ նորա առողջության որպիսությանը վերա, թե ինչ վիճակի մեջ է այժմ, լա՞վ թե վատ, և եթե վատ, արդյոք ի՞նչ դիտավորություն ունիս այդ մասին։

Պետրոս Նիկողայոսյանի նշանածներդ իմացա, շնորհավորում եմ։ Առ ժամս ուրիշ բան չունիմ գրելու, ողջ եղիր։

1858 սեպտեմբերի 1, Մոսկվա

Քեզ միշտ բարեացակամ եղբայր, Մ. Նալբանդյանց

‹Հ.Գ.> Բերբերովը ողջունում է ձեզ։

35. ԿԱՐԱՊԵՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ

ՄԵԾԱՊԱՏԻՎ ԵՎ ԱԶԳԱՍԵՐ ԿԱՐԱՊԵՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հարազատ բարեկամ, Ձեր գրած ապահովյալ նամակը արձակած հուլիսի 15֊ից, եթե չեմ սխալվում թիվը, ստացա օգոստոսի 1-ին և տեսանելով, որ հասել էր Ձեր պատվականության ձեռքը իմ աշխատությունը, ուրախացա։ Այն ստությունքը և խաբեությունքը, որոնցից գանգատ ունիք և որոնց մասին ասում եք, թե նոր չէին և այլն, այդ ստությունքը և խաբեությունքը աստուծո անքննելի նախասահմանության կամքն էր, որ մեր ձեռքով պատժվեին և խայտառակվեին։ Ազգի և ճշմարտության համար իմ կյանքը իմ աչքումը ոչինչ է, և ամեն րոպե պատրաստ եմ զոհել, և այն օրից, երբ գրիչ վեր եմ առել ձեռքս, մինչև գերեզման ես պիտի պատ երազմեմ ստության և խավարի հետ և, որքան թույլ տան մեզ շրջապատած հանգամանքը, պիտի