Այս էջը սրբագրված է
1859
39․ UԱԴԱ ԱԼԵՔՍԱՆԴՐՅԱՆԻՆ
ՀՈԳԵԿԻՑ ԲԱՐԵԿԱՄ ՍԱԴԱ ԴԱՎԹՅԱՆ,
Ահա ուղարկում եմ Զեզ տեր Մովսեսի ինձ գրած նամակը, որով խոստանում է լսել հարսնացուից մի կատարյալ խոսք. նա այսօր կհայտնե ինձ, և ես վաղը կծանուցանեմ Զեզ։
8 փետրվարի, 1859, Մոսկվա
Զեր խոնարհ ծառա
Մ. Նալբանդյանց
40. ԳՐԻԳՈՐ ՍԱԼԹԻԿՅԱՆԻՆ
ՍԻՐԱԿԱՆ ԵՂԲԱՅՐ
ԳՐԻԳՈՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ,
Երկու նամակդ՝ մինը Նախիջևան հասածովդ, իսկ երկրորդը մարտի երեքից, ստացա անկորուստ և ինչ որ դրել էիր՝ կարդացի տեղեկացա Քո դնալուց հետո, մինչդեռ Մոսկվա էին դեռևս պ․ Ալեքսանովն և պ. Պոպովն, ես հիվանդացա և պառկեցա 18 օր մեծ նեղության մեջ․ վերջապես աստված ողորմեցավ և լավացա մին փոքր։ Ահա գիր չգրածիս պատճառը։
Երբ որ դու գնացիր այստեղից, խոստանալով հասուցանել ինձ 250