Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 5.djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սափայլի» մեջ, դոցա մասին երկու խոսքով ինձ գրե, այնուհետև տերս գիտե։

Փոշտի ժամանակն անցնում է, առայժմս այսքան, մինչև հետևյալ նամակս։

Ողջ եղիր աստուծով հանդերձ, և ամենակալ տերը թող լինի քեղ պահապան։

Անձնանվեր եղբորդ հարազատ բարեկամ

Մ. Նալբանդյանց

42. ԳՐԻԳՈՐ ՍԱԼԹԱԿՑԱՆԻՆ


23 ապրիլի 1859 թիվ
Փարիզ
5 մայիսի

ՍԻՐԱԿԱՆ ԵՂԲԱՅՐ ԻՄ ԳՐԻԳՈՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ


Ահա գտանվում եմ Փարիզում և էգուց դուրս կգամ դեպի Լոնդոն, միշտ իմ հետ տանելով ձեր ազնիվ բարեկամությունը և սերը։ Խնդրում եմ իմ հարգությունը հայտնել Գայանե Նիկոլաևնային և Պետրոս Նիկոլաևիչին։ Ես կգրեմ Լոնդոնից ու կհայտնեմ իմ հասցեն։ Չգիտեմ, թե ի՜նչ վիճակի մեջ է «Հյուսիսափայլը»։ Այվազը այս կողմերը խայտառակված է և «Արևմուտք» անուն օրագիրը սաստի՛կ խայտառակում է նորան, ես այդ օրագրից ասացի հրատարակողին ուղարկեք մի քանի օրինակ պ. Նազարյանցին, եթե ցենզորն թողու, ուրեմն Նախիջևան կստանաք Դուք, պ. Հայրապետյանցը, պ. էմմա<նուել> Պոպովը և պ. Խլթճիյանցը։ «Մասյաց Աղավնին» վերջացել է, և պ․ Այվազի շնորհքով այստեղի երկու վարդապետքը՝ Ամբրոսիոս ու Խորեն Գալֆայանք մեծ նեղության և անտանելի պարտքի մեջ են։

Ես հույս ունիմ, որ դուք բոլոր մեր ճշմարտասեր և ազնվամիտ հայրենակիցք և բարեկամք ինձ օգնական և ձեռնտու կլինիք, եթե Մոսկվա փակվի «Հյուսիսափայլը», նորից ուրիշ տեղ... վերանորոգելու և բոլոր մեր գլխից և ձեր գլխից, այլև ազգի և եկեղեցու գլխից անցածները

84