Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 5.djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

46. ՄԱՏԹԵՈՍ ԶՈՒԽԱՃՅԱՆԻՆ

ՆՈՐԻՆ ՎԵՀԱՓԱՌՈԻԹԵԱՆ ԵՎ ԱՅԼՆ ԵՎ ԱՅԼՆ

Միքայել Նալբանդեանց
Պաակարռ ակնածեւթեամբ սրբոյ
աջոյն համբույր շատ

Ի 6֊ն ամսույս շնորհս գտի ստանալ զարձակեալն ի վեհափառութենէդ կոնդակ օրհնութեան երեքտասներորդէ ամսեանն Մարտի համարաւ 132, զոր ընթերցեալ բազում մխիթարութեամբ՝ խնդացի ընդ աղօթս և օրհնութիունս, զորս հեղուիք ’ի վերայ իմ որպէս ծայրագույն քահանայապետ, մանավանդ շարժեալ ՚ի զգացմանց սեպհական եղելուդ հարց, քան հատուցանելով զարժանին իմում փոքրութեանս։

Ոչինչ ավելի, քան զոր պարտքն էր, առնեմք, և յամենայնի, յոր զձեռն մխեմք, աոաջնորդիմք ՝ի սուրբ սիրոյ առ ազգն մեր, շատ այն է՝ նշկահեալ զմրրկօք, որ բազմիցս սպառնացալ զմեզ նավաբեկել։

Վեհափառ Տէ՛ր, ո՛չ հայեցեալ ՝ի տխուր հանգամանս ազգի մերոյ, մեք հավատամք դեռ ևս, եթէ ազգն մեր չէ ՝ի կորուսելոյ սա՜կի, և խոհեմ՝ և յարատև հոգաբարձութիւն զնմանէ կարէ վերստին կանգնել զգլորեալն։ Ավելորդ իմն է ուրանալ զդժուարութիուն մեծակշիռ գործոյս, այլ ուր կամք են հասարակաց, կամք հաստատեալ 'ի վէմ դիտակցութեան և ուր ղեկավար է ոգի անախտ և մաքուր, երկինք հասանեն ’ի թիկունս։

Զղեակ ազգի մերոյ Հոգին հավատաց ’ի ձեզ, և միլիոնից աչք յառեցան 'ի նոր յաջորդդ առաքելոց սրբոց Թադդէի և Բարթողոմեայ։ Շառից քան սակավուց բաբախին սիրտք ի վերայ Ձեր, և ամենեքին դէտ ակն կալեալ ըղձան իրազեկ լինել զազգաշահ գործոց և զբարեկարդութեանց առ 'ի Վեհափառութենէդ ազգին շնորհելեաց։

Ասպարէզ մեծ կայ յանդիման Ձեր, ասպարէզ գերագույն առաքինութեան՝ ձեռն տալ ազգի ընկճելոյ, որ ընդ հուր և ընդ ջուր անցեալ ոգեսպառ դնի ընդ հայրագութ հոգողութեամբ Մեծի Քահանայապետիդ։ Այո, ո՜չ ոք ’ի կաթողիկոսաց մերոյ վիճակեցավ այսպիսում ժամանակի, խոստովանիմք, զծանրութիւն բեռինն, այլ զոր բարձէք սիրով յանուն ազգի, յազգէն դարձեալ աղաչիք հանել ’ի նավահանգիստ անդորր, ճարտարութեամբ նավապետեալ ազգային նավուն։

91