Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 5.djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ճանապարհի ծախք առաջարկում է քաղաքը, ոչ հիմք ունի և ոչ հաշիվ։ Ես «Հյուսիսափայլի» մեջ գրել էի 3000 մանեթ կամ փոքր ավելի կամ փոքր պակաս ծախք գնալու և գալու համար, այդ մի մարդու էր վերաբերում և ոչ երկուսի։ Թող մտածեն առաջարկողը, որ ամիս ու կես կամ հիսուն օր միմիայն ծովի վերա պիտի ճանապարհ կատարել։ Մեք որքան կարողացանք տեղեկություն հավաքել այստեղ անգլիական հաշվատներից (коптоpa) կամ այդ հաշվատներում ծառայող պատվելի անձինքներին, որք քանի քանի անգամ անձամբ անձին գնացած էին Լոնդոնից մինչև Կալկաթյա, այսպես են այդ հավաստի լուրերը, որ առանց հաշվելու Կալկաթայում բնակության ծախքը, միմիայն ճանապարհական ծախք ամեն մի մարդու համար Լոնդոնից մինչև Կալկաթյա և Կալկաթայից մինչև Լոնդոն հասանում է 350 ֆունտ ստերլինգի։ Իսկ մեք հեռու ենք Հնդկաստանից առավել քան թե մի լոնդոնցի, ուրեմն մեզ անհնար է և 350 ֆնտով Կալկաթյա հասանել, այնտեղ մնալ մի երկու ամիս և հետո դարձյալ նույն գումարով վերադառնալ։

Ովի աչքում որ մեծ բան է երևում 3000 մանեթը Նախիջևանի մեջ, և որ կտրիճ տղամարդը որ հանձն կառնու ընկերով հանդերձ, այդքան գումարով գնալ և գալ, նա այդ յուր ընթացքով հայտնի ցույց է տալիս, որ ոչ ոտքը դուրս է դրել Ռուսիայից, ոչ օտար աշխարհ ճանապարհ է կատարել և ոչ գիտե, թե ի՞նչ ասել է կամ ո՜ւր է Կալկաթա։ Մեք հատուկ խնդրում ենք Ձեզանից, որ աշխատություն հանձն առնուք ցույց տալ այն պարոնին աշխարհագրական տախտակի վերա նորա գնալու տեղը կամ ճանապարհը։

Իսկ ինչ որ կվերաբերվի մեզ, մեք այսքան գիտենք, որ 55 աստիճան երկայնությունից պիտի հետ գնանք դեպ արևմուտք մինչև 40 աստիճան երկայնության, միևնույն ժամանակ հյուսիսային լայնության 47 աստիճանից պիտի ցած իջանենք դեպի հասարակածը մինչև տասն և հինգ աստիճան։ Ահա այս կետից, որ կտրվում է երկայնության 40 աստիճան և հյուսիսային լայնության 15 աստիճան գիծերով, պիտի հառաջ խաղանք դեպի արևելք մինչև 105 աստիճան երկայնության, դարձյալ ցած իջանելով դեպի այրեցած գոտին մինչև 6 աստիճան հյուսիսային լայնության, որի մոտ ընկնում է Ասիայի ամենտհեռավոր Ցեյլոն կղզին, որից անցանելով պիտի գնանք դեպի վերճ Հյուսիս, Գանգես գետի վերայով Կալկաթա։

Մեզ քաջ հայտնի է, որ վերոգրյալ ճանապարհորդության երկայնությունը