Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/590

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


ինչ որ դու ասում ես ուրիշ խոսքերով, էլ ինչ երկար բարակ գլխացավություն։

Բանն էլ այն է, որ ուրիշ խոսքերով և եթե մարդկային խոսքը կշիռ ու խորհուրդ ունի, ապա ուրեմն ամեն խոսք իրարից տարբեր է և չէ շփոթվում։ Փիլիսոփա պարոնները իրենց համակարգությունքը հենց դրել են մեջտեղ որպես մի հավատալիք, որպես դոգմա, մենք ոչ թե ձեոնոց ենք նետում իմաստության, այլ այն ձևին և դատապարտում ենք նույն վարդապետությունը, որ երևում է որպես դոգմա։ Չէ պետք մոռնալ, որ մինչև այժմ մարդու արած հառաջադիմությունը, թեև ըստ երևույթին կարծվի նորմուծությունք, այնուամենայնիվ ըստինքյան և էականապես ուրիշ բան չեն, եթե ոչ հին շինվածքների կործանում։ Այնքան շատ և այնքան խիտ են այդ անտեր շինվածքը, որ մարդը ճամփա չունի, և քանի խելքի է ընկնում, կամաց-կամաց կործանեով նրանց բացում է իր ճամփան։ Եթե որևիցե ստրուկ ազատվում է ստրկությունից, այդ չէ նշանակում թե նա նոր բան ստացավ, այլ թե ինչ որ կորցրել էր գտավ, նորը տակավին առջևումն է։ Բայց ինչպես է և ինչ պիտի լինի այդ նորը։ Եթե մենք քեզ հետ ապրենք մինչև այն ժամանակ, եթե ուսանենք այն ժամանակի պետքերը և շրջապատող աշխարհի հասկացողությանը գումարը, այն ժամանակ միայն կարող եմ քեզ ասել, թե ինչպես բան է այդ նորը, բայց մինչև այն ժամանակ ինձնից պատասխանի մի սպասե, ես փիլիսոփա չեմ։

Առ այժմ, ես այսչափ միայն գիտեմ, որ կորցվածը պետք է փնտրել, երբ որ այդ բոլորը ձեռք գա, այն ժամանակի մարդը թող հոգա և ստեզծե ինչ որ իրեն պետք է. ես ինչ իմանամ, թե ինչպես կլինի մարդու հասկացողությունը հարյուր տարի ետքը, որ հիմիկվա դատողության անեմ այն մասին։ նախնիք որ կորցնում էին, մի՞թե այդ կորուստը միշտ զգալի էր. քավ լիցի, շատ կորուստներ, որ այժմ մեր հասկացողությամբ կորուստ են, նոցա աչքում եղած են որպես վնասակար բաների մերժողությունք։ Եվ գիտեին նոքա, որ նոցանից հարյուր տարի ետքը նոցա ժառանգները արյուն-քրտինքով պիտի աշխատեն վերստին որպես մի կորած բան փնտրել, ինչ որ նոքա կամքով, թուլությամբ կամ անխոհեմությամբ մերժել ու ջնջել էին։

Վե՞րջը։

Վերջը, խելքդ գլուխդ հավաքիր, աչքդ բաց և տունդ քամիին բացած լոկ գաղափարների ետևից ման մի գար։ Օգոստ. 13։

Գրանովսկին իր քննության մեջ Geschichte der Denk und Glaueiheit im ersten Jahrhundert der Kaiserherrschaft und des