Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/607

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մնալով միայն որպես տրամարանական մոմենտ։ Հերիք է եթե որոշյալ միջին մոմենտը հասել է էության ուրևիցե կամ երբևիցե, սորանով, ուրիշ տեղերում և ուրիշ Ժամանակներում, զարգացման գործողությունը ազատվում է այդ մոմենտները առարկայական էության հասցնելուց»[1]։

«Որ զփորձ առեալ է, կարող է փորձանաւորաց օգնական լինել»[2] այս վարգապետության սկզբունքն էլ նույն կետիցն է իջնում։ Արդարև, եթե միջին մոմենտները, յուրաքանչյուր դիպվածում անշուշտ հասնելու լինեին առարկայական էության, զարգացումը ոչ միայն դանդաղ այլև անհնարին էր։ Ստույգ է, բնության մեջ ոստյունք չկան, այլ հետևական շգթայաշարություն, բայց եթե մի դիպվածում չէ իրագործվում միջին մոմենտը, այդ շղթան չէ կտրվում, որովհետև մի անգամ հասել է այն մոմենտը առարկայական էության և հերիք է։

Մինչև, մրրկից կոտրվելով կամ արմատից պոկ գալով ծառը չնկներ ծովի մեջ և մարգը չտեսներ, որ փայտը ջրի տակ չէ գնում, անհնար էր, որ մարգը կարողանար լաստ շինել, մինչև լաստ չշիներ, չէր կարող նավակ շինել, մինչև նավակ չշիներ, նավ շինել և վերջապես մինչև նավը չշիներ, շոգենավ չէր կարող շինել։ Թե ուր է եղել այս փորձը, այսինքն որտեղ և երբ հասել են այս միջին մոմենտները, իրենց առարկայական էության, այսինքն փայտը ջուրը ընկնելուց մինչև շոգենավի աստիճանին հասնելը, այդ փույթ չէ, հերիք որ մի անգամ կատարվել է և այսօր մի վայրենի մարդ, քաղաքակրթվելով պետք չունի շոգենավին հասնելու համար կոտրած ծառից սկսել, այլ կարող է ուղղակի շոգենավին ձեռք զարկել։ Մարդը, որ առաջ կրակը տեսավ մի կայծակից զարկված ծառի արմատում, ետքը երկու փայտ իրար հետ քսելով, ավելի ետքը հրացանը գտավ, ետքը ֆոսֆորյան լուցկիք ևն, այսօր այս վերջինը կարող է ուղղակի ժառանգություն լինել այն վայրենուն, որ տակավին կրակը ստանում է երկու փայտ իրար հետ քսելով։

Առաջին առած. Զարգացման վերին աստիճանը իր ձևով նման է նորա սկզբին։

Երկրորդ առած. Եթե մի որևիցե ազգ հասել է իր զարգացման վերին աստիճանին, մի ուրիշ ազգ, որ խեղճ վիճակում է, կարող է հասնել այդ աստիճանին, առանց այնքան ժամանակ և այնքան ուժ գործ դնելու, որքան առաջին ազգը, և բնավ չհանդիպելով միջին մոմենտներին, որոնցից անցել էր առաջին ազգը[3]:

  1. Դարձյալ բառացի թարգմանություն Չերնիշևսկոլ նույն հոդվածից (տե՜ս H.Г. Чернышевский, Полн.собр. соч., т. V,Москва, 1950, стр. 387).
  2. Վերցված է Աստվածաշնչից:
  3. Այս հատվածը Նալբանդյանը թարգմանաբար վերցրել է Չերնիշևսկուց: