Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ճանաչելով յուրյանց տգիտությունը, ճանաչել և յուրյանը չափը և չմոռանալ պատշաճը։

Մոտավորությունը, առանց բարոյական և օգտակար խորհրդի, որ լինում է ղահվետան մեջ, սեր կամ ընկերասիրություն չէ։ Նոքա հավաքված են այնտեղ, դատարկարանութենով, բամբասանքով վատնելու այն ժամանակը, որ տվել է Աստված բարի առնելու, Աստված սիրելու, մարդկությունը սիրելու համար, նոցա խորհուրդը այն չէ, որ այգ մտավորութենից մի բարոյական օգուտ ծնաներ. եթե դոցա այղ տեղ ժողովվիլը սեր կամ ընկերասիրություն պիտո է ասվի, ուրեմն սեր և մարդասիրություն է, եթե ես, մի գավաթ արաղ խմելու համար մտանեմ գինետուն և խոսիմ արաղավաճառի հետ... Ուրեմն այգ Աստուծո պատվեր կատարե՞լ է, քա՛վ լիցի։

— Ճշմարիտ է ասածդ,— խոսեց Շահումյանցը,— բայց ես դուք ասացի նորա համար, որ դուք ևս գնում եք ղահվետան, և ոչ նորա համար, որպես թե դուք ևս կցորդ էիք այդ դատարկաբանելու խելագարությանը, որ մի տեսակ տենդի նման տարածված է մի քանի վայրիվերո մարգերի մեջ։ Չասացի դարձյալ ձեր այնտեղ գնալը դատապարտելու մտքով, պատճառ, հասարակության մեջ երևել, դատապարտության արժանի գործ չէ, թեև գտնվեին այդ հասարակության մեջ, որ ժողովում էր ղահվետնում, մի քանի անբարոյական մարդիկ, բայց մի՞թե չկային այնտեղ և լավ մարդիկ, շա՜տ, և ի՞նչ իրավունք է ասել, թե ամենեքյան անարժան էին, թե ամեններից ևս փախչել էր հարկավոր։

Բայց այս երեկո մեր խոսակցությունը փոքր ինչ երկարեց․ արդեն իններորդ ժամն է. ներեցե՛ք, որ գլուխ ցավեցուցի...

— Ի՞նչ եք հրամայում,— կտրեց խոսքը Թյությունճի-Օղլուն,— ես շատ ուրախ եմ, և ցանկանում էի միշտ միասին լինել ձեր հետ, և խոսել այսպիսի բաների վերա․ չգիտեք, թե որքան ուրախացուցիք ինձ ձեր գալովը։

— Հույս Աստված, որ մեր խոսակցությունը և բարեկամությունը լինի հարատև... Բայց այժմ, ներեցեք ինձ, ժամանակն է գնալու։

— Ես չեմ համարձակվում ձեզ արգելք լինել․ ինչպես ձեզ հաճո է։

— Ուրեմն, մնացեք բարյա՛վ։

— Երթաք բարյավ, շատ շնորհակալ եմ։

Այս ասելով, մի ճրագ Թյությունճի-Օղլուն, մյուսը Մանուշակը ձեռքերը առած, ճանապարհ էին ձգում Շահումյանցը. բայց վերջինս, ամենևին չհամաձայնեցավ, որ Թյությունճի-Օղլուն, աշնան խառն եղանակներում դուրս գա, թեև շատ ցանկանում էր։

— Ուրեմն, Մանուշակ, լույս արա այստե՛ղ, սանդուղների վերա։