Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


բայց Շահումյանցը քիչ մնաց, որ պիտի բարկացներ նորան մի բանով, բայց այդ բանի մեջ արդարև մեղավոր չէր Թյությունճի–Օղլուն, նա այնպես մարդ չէր, և աշխարհը կվկայեր, որ նա կեղտոտ բաներ չէր սիրում։

— Կան մարդիկ,— խոսեց Շահումյանցը,— որ միմյանց բարև տալ–առնուլը, կամ զահվետնումը թուղթ խաղալը միմյանց հետ, սեր են համարում, և կարծում են դեռևս, թե շատ սեր հասկացող մարդիկ լինելով, իրավունք ունեին Աստուծո նմանել։ Այդ ի՞նչ սեր է, որ դուք դնում եք այդտեղ ժամանակը մի կերպ կորուսանելու համար նստում եք թուղթ խաղալու, կամ մյուսները որպես թե չունեին այդ կեղտը և սուրբ ձևանալով նստում են մի անկյունում և, գլխներին հավաքելով մի քանի թերահավատ մարդիկ, ծակ մարգարեություններ են առնում, գուշակում են հազար վերստերով հեռի քաղաքների մեջ պատահելու անցքը... Եվ դրականապես սպասում են այդ անցքին և ուրիշներին ևս համոզում են սպասել, ինչպես աստղաբաշխքը իմանալով մի մոլորակի մի նշանակյալ տեղ գալը, սպասում են րոպե առ րոպե․ սպասում է և ամբողջ քաղաքը նոցա հետ։ Մի՞թե այդպիսի դատարկաբանությունը սեր է, քավ լիքի․ սերը այդպես հիմար բան չէ, նա Աստված է, ուրեմն այդպիսի կեղտոտ ե մրոտ բաների մեջ սեր չէ կարող լինել։

— Դու կարելի է ունիս հիմնավոր պատճառ խոսելու ուրիշ մարգերի վերա, բայց ինձ ինչո՞ւ ես մեջ խառնում, դուք ասելով, որպես թե ես ևս այդ դատարկաբան մարդերից էի։

Ճշմարի՛տ է, այնտեղը, ղահվետունը մի այնպիսի դատաստան է, ուր դատվում են ամենայն մարդիկ, շատ մեծերից բռնած մինչև վերջը։ Ամենայն մարդ յուր կարծիքն է ասում․ իհարկե նոցա աչքով խելոքը նա է, որ մի նոր և դժվարահավատալի բան ասե. բայց հավատա՛ ինձ, պարոն Շահումյանց, ես այն մարդերից չեմ. ես, թե գնում եմ այնտեղ, գնում եմ մի քանի պատվելի ծերունիների հետ տեսություն առնելու, կամ մի անմեղ թղթախաղ խաղալու առանց վճարի, կամ թե շատ շատ մի բաժակ ղահվեով, որի արժողությունը գիտես։ Ես ինքս, շատ ժամանակ, լսելով մի քանի մա բդերի խոսակցությունները, որ յուրյանց շատ վեր մարդ են համարում և այնպես բարակ, որ եթե դորանց հրավիրեին տերութենական գործով մի այլ թագավորություն դեսպան գնալու, հրաժարվելու չէին այդ ծանր պաշտոնից, այդպիսիներին շատ անգամ ասում եմ, որ ձեռք վեր առնուն յուրյանը սուտ փիլիսոփայութենից, և քան թե այդպիսի բաներով, այսինքն սորան նորան բամբասելով, մանավանդ պարապին մտածելով օգուտը յուրյանը ազդի և եկեղեցու, այլև աշխատին,