Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գաղափարների սերմը խոր դրա՞ծ էր ազգի ուղեղի և արյունի մեջ, ահա խնդիրը։

Այժմ աչքի աակ առնանք մեր ազգի կյանքը — ամայի՛ անապատ, կամ ձոր Հովսափալյան — տրտմության հովիտ, աչքի տակ առնունք մեր ազգի պատմությունը, քննենք նորա քաղաքական և հոգեբանական կողմերը։ Բայց արի տե՞ս, որ մեր ժողովուրդը պատմական ժողովուրդ չէ և նորա կյանքը չէ եղած պատմաբանական, կապակից և լոգիկական, այլ. կցկտուր, և այդ կյանքի շարունակությունը և ապահովությունը բոլորովին ապաստան մնացած արտաքին պատահմունքի։ Այն փոքր ի շատե աշխարհակալությունքը մեր Արշակունի թագավորների, Հայաստանի սամանագլխյան ցիցերի մինչև օտարների հողերի վերազարկվելը, որ մեծ խորհուրդ և արժեք ունին մեր գիտուն անվանված պարոնների աչքում, ոչինչ են վերարերությամբ դեպի ազգի քաղաքական կյանքը։ Տերության սահմանագլխի այս կամ այն տեղ լինելը, օտար ազգեր յուր գայիսոնի տակ խոնարհեցնելը պատահական բաներ են, ոչ բղխում են ազգի կյանքի բնավորաթենից և ո՞չ կարող են պահպանել ազգը կամ տերությունը։ Սորա ուժը և կյանքը երևում է միմիայն ազգության մեջ, զանազան անհատներ դեպի մի ամբողջ հավաքող զորության մեջ. և օտար ազգերի ասել չէ նորանց սեփականել — յուրացացանել բարոյապես։ Այդ մի ֆիզիկական միավորություն է, աժի զորությամբ կատարված, լոկ մեքենական մոտավորություն, այդտեղ չէ երևում քիմիական միավորություն, որ միավորվածքը կորոլսանեին յուրյանը առաջին տիպը և որակաթյունքը և կազմեին մի նոր մարմին։ Ֆիզիկապես միավորվածքը, եթե բաղկանում են հազար մասնից, ապա այդ հազարը ևս պահում են յուրյանը արմատական կամ բնական բնավորությունը։ Հայոց կցկտուր քաղաքական կյանքը վարելով յուր քաղաքականությունը լոկ, ֆիզիկապես մեքենականության վերա հիմնված լինելով նորա տեսաթյունքը, կյանք տեսանել համարելով միմիայն սահմանների գլխում, չէ մտածել երբեք յուր ուժը և զորությունը ամփոփել յուր բարոյական կենտրոնում, չէ մտածել աճեցնել յուր զորությունքը և ազգության տունկը որպես մի գործարանավոր էակ, այլ հանքերի նման, առանց ներքին զորության, առանց գործարանների, միմյանց վերա բարդելով կոլտակելով և նորա միավորության ապահովությունը այդ միավորվածների քարշողական հատկության մեջ տեսանելով։ Այսպիսի սխալ և անբնական ճանապարհներով հառաջ գնալով քաղաքականությունը, չէր կարող ապրել որպես մի բարոյական էակ. ամենայն էակ ապրում է պայմանների տակ, բայց հայոց համար պակաս էին այս պայմանները, վասն որո և չդիմացավ հին կամ միջին դարերի քաղաքական փոթորիկներին և թագավորը