Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


սխոլաստիկ էր կոչել։ Այժմ հասկացա՞ք թե ինչո՞ւ համար կամ ի՞նչպես է խայտառակել։

— Եղբայր, Նազարյանցի վարդապետությունը երևակայական չէ, ինչպես մի ուրիշ մագիստրոսություն, մի բարձրաստիճան մասնավոր մարդու ձեռքից ստացված[1]: Նազարյանցի վարդապետությունը հաստատված է տերութենական օրենքների վերա. բայց գուցե Մեղոփ հրատարակողը այն պատճառով անվավեր է համարում, որ Նազարյանցը ևս չէր ստացել մի այդպիսի մասնավոր մարդուց յուր ուսումնական վարդապետությունը։ Այս ևս հարկավոր է իմանալ, որ Նազարյանցը չէր համաձայնելու ընդունել ևս մի այդպիսի պատվանուն, այնպիսի մարդուց որ չուներ տալու իրավունքը. և մի բարձրաստիճան անձն համալսարա՞ն է, ակադեմիա՞ է թե ի՞նչ է, որ կարող էր մագիստրոսություն և վարդապետություն բաժանել, այդ արտոնությունքը ստացվում են շատ մեծ և ուսումնական քննութեններով և համալսարանական և ակադեմիկական հաստատութեններով, և Նազարյանցը այս ճանապարհով է հասել վարդապետական աստիճանին, որ ոչ ոք չէ կարող խլել նորանից, և եթե ստուգապես, ինչպես դու ասում ես, Մեղուի հրատարակողը համարձակվել է ձեռնամերձ լինել նորա վարդապետությանը, ապա հավատացած կաց, որ դորա համար պատասխանատու կլինի նա տերության դատաստանի առաջև։ Ինչ որ դու ասում ես հայոց լեզվի համար, ես ամաչում եմ պատասխանել, ամաչում եմ խոստովանել, որ այժմ ևս կան հայերի մեջ մարդիկ, որ մոլորվելով կարծում էին բոլորովին երեխայական սուտ պարծանքով, թե հայոց լեզուն Ադամի լեզուն է։ Իսկ Նալբանդյանցը երբեք չէ մեղանչել սխոլաստիկ կոչելով հայոց այն կիսագրագետ մարզիկը, որ ինչպես ինքը, Մեղուի հրատարակողը ևս, պարսավը կրիտիկայի տեղ են գործ ածում, արագիլը սիրամարգի տեղ, ինչպես ասել էր Նալբանդյանցը[2]Դու առհասարակ լավ կարդա Հյուսիսափայլը և կտեսանես, որ նա ամենայն կերպով նվիրված է հայոց ազգի ճշմարիտ օգտին և դաստիարակությանը։

— Ես շատ խոր չեմ մատնում ուսումնական բաների մեջ,– պատասխանեց իմ հյուրը,— բայց ինչ որ վերաբերվում է վաճառականության և այն գործական վաճառականության, ես առավել լավ գիտեմ քան թե Հյուսիսափայլ հրատարակողը։ Ես Հյասիսափայլի երեք համարի մեջ մի հոդված տեսա վաճառականության մասին, թեև չեմ կարդացել:

  1. Ռեակցիոններ Մսեր Մսերյանը կրոնի դասագիրք կազմելու համար Ներսես Աշտարակելուց ստացել է «աստվածաբանության մագիստռոս» տիտղոսը: Հեղինակն ակնարկում է այդ փաստը:
  2. «Հանդես նոր հայախոսության» կրիտիկայում Նալբանդյանը մերկացել է սղոլաստիկների կարծիքը քննադատության մասին: Ակնարկը վերաբերում է դրան: