Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/364

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


չէր այս, ոչինչ վարձ չառնում, այլև պարտակա՞ն մնամ, այս որ աշխարհի կամ ինչ կրոնից թույլ տրված գործ է, – հարցանում է երիտասարդը։

— Ես փիլիսոփա չեմ, — պատասխանում է Բեգզադեն թաբտկը քաշելուց հետո տուփի կողքին զարկելով։ — Ապրանքը հնացած է և այժմ չէ արմում մի մանեթ։

Այս կերպով ևս վերջացնում է Բեգզադեն յուր հաշիվը, մնացորդ ապրանքը հետ է ընդունում ցած գնով, չէ տալիս երիտասարդի վարձը և պակաս մնացած արծաթի փոխարեն առնում է մուրհակ։ Երիտասարդը չէ կամենում դատաստան մտանել, քաջ իմացած լինելով Բեգզադեի սովորությունը, որ ծառայողի 100 մանեթ վարձը կտրելու և յուր անխիղճ կամքը հառաջ տանելու համար, պատրաստ է 1000 մանեթ կաշառք տալով, դատաստանը թյուրել։

Այս գործողութենից հետո, մի քանի մարդիկ տեսնում են Բեգզադեին, որ նա, քաղաքի նշանավոր փողոցի մեջ, յուր վաճառանոցի առաջև, օր ու ցերեկով, գիշերազգեստը հագած ման է գալիս մի հրեայի հետ, աշխատելով խաբել, կամենալով մի մուշտակ դնել նորանից։

Երկրորդ, Բեգզադեն սովորություն ուներ ապրանք ուղարկել մի մեծ քաղաք, երբ վաճառի հանդես էր լինում այնտեղ։ Մի այլ վաճառական պարոն, որ նույնպես պարապում էր այդ առուտուրով, դնում է Բեգզադեի մոտ և ասում է, որ եթե այդ անդամը Բեգզադեն հոժարի մարդ և ապրանք չուղարկել այդ վաճառահանդեսը, ինքը, պարոնը պատրաստ է մի քանի ամիս ժամանակով դնել Բեգզադեից մոտ իբր 15,000 մանեթի ապրանք, հարյուրին 10 շահով։ Բեգզադեն համաձայնում է, տալիս է ապրանքը և ստանում է պարոնից կանոնավոր մուրհակ։ Երբ դնող պարոնը յուր ապրանքի հետ միասին հեռացած էր քաղաքից, դեպի վաճառահանդեսը, Բեգզադեն մյուս օրը գնում է վաճառափողոցը և այնտեղ խոսում է այսպես.

— Մի մարդ, որ ինձ հիմար անվանե, իրավունք ունի։

— Ինչ պատճառով, — հարցանում են վաճառականք։

— Այս ինչ պարոնի այսքան արծաթի ապրանք հավատացի, բայց, թե նորան վաճառած, թե ծովը ձգած միևնույն է։ Ո՞վ մի կոպեկ կտա այժմ նորա մուրհակներին։

— Ինչու այդպես կոտրում եք այն պարոնի անունը, նա ոչ ոքի արծաթ կերած չէ, ոչինչ խարդախություն արած չէ, — ասում են մարդիկ։

— Խոսքս այն չէ, — պատասխանում է Բեգզադեն, — արել է կամ չէ արել, այլ այսքան միայն գիտեմ, որ արծաթս կորած է։

Այս բանի մեջ Բեգզադեի խորհուրդը այն էր, որ այն պարոնի անունը