Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/529

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խոսք ու զրույցքը ոչ թե լոկ մեր հեղինակին չեն վերաբերվում, այլ մանավանդ ավելի փոքր բաժինը կարող է հասնիլ նորան, քանի որ նա ուրիշների պես իմաստական դոնկիխոտությանց չէ նվիրել իր անձը (և ուրա՛խ ենք, և փա՛ռք աստուծու) քանի որ կան մարդիկ, մեր արդարացի մեղադրության լիամասն կերպով արժանավոր, որոնք, այո՛, մենք մինչև այսօր պարտական ենք մնացել։

Երաշտության ընդդեմ Նուրինի ավանդությունը, թեև իսպառ չգիտենք թե ինչ բան է այդ և ի՛նչ արարողության մնացորդ, բայց և այնպես, կարծում ենք թե հին բան լինի։ Սաստիկ գրգռում է այդ բանը մեր հարցասիրությունը, մանավանդ երբ տեսնում ենք, որ շատ խոր արմատացած է նա ազդի հասկացողության մեջ և մեծ վարկ ունի ազդը նորա մասին։ «Էս մեր կոտորված երեխեքն էլ»— երաշտությունից գանգատվելով ասում են աշտարակցիք իրենց մեջ (եր․ 66) - «Նուրին (Լազարե)[1] էլ չեն ման ածում, բալքի աստուծո սիրտը քաղցրանա վրըներս, մի լիս ու ճար անի»։ Սորանից այսչափ միայն գուշակում ենք, թե այդ բանը ընդունվում է որպես մի հաշտեցուցիչ արարողություն և թե երեխայք միայն (որպես անմեղության երևեցուցի՞չք) պիտի կատարեն։

«Երեխեքն էլ»— պատմում է հեղինակը (եր. 69)— «Նուրին շինեցին ու ման ածեցին, երկուսը կոնից բռնեցին[2], մինն էլ տոպրակ ա վեր կալել, մեկէլն էլ մի պստի բըժութ ու ման են դայի տները, որ դրան առաջին կաննում են, ասում են.

Նուրին Նուրին էկեշ ա
Աջբա հուրին[3] էկել ա
Շիլա շապիկ հագել ա
Կարմիր գոտիկ կապել ա

Եղ բերեր պորտը քսենք,
Զար բերեք գլխին ածենք
Մեր նուրինի փալը տվեք,
Ուտենք խմենք քեֆ անենքյ»։


«Կնանիքը,— շարունակում է հեղինակը,— մի. աման ջուր բերում են լցնում էդ Նուրինի գլխին, ու երեխեքանցը բրինձ, կամ եղ, կամ ձու տալի, որ տանեն քեֆ անեն»։

Վերևը ասացինք, որ այս բանը հին է երևում մեզ, անշուշտ այո

  1. Թե ի՛նչ ասել է Լազարե, մենք Նույնպես չգիտենք, ինչպես Նուրինը։ (Ծ․ Հ․)
  2. Սորանից ենթադրում ենք, թե տղոց շինած Նուրինը մի մարդաձե պաճուճապատանք է կամ այդպես մի բան, երբ ասում է հեղինակը «կոնիցը բռնեցին»։ (Ծ. Հ.)։
  3. Աջբա հուրի խոսքց բնավ չենք հասկանում թե ինչ է ուզում ասել։ (Ծ. Հ․)։