Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Բայց այս խոսակցության մեջ արդեն սկսած լինելով խմել թեյը, խոսակցությունը կտրվելուց հետո, մի երկու վայրկենում ավարտեցին։

Մանուշակը, որ աչքերը տնկած նայում էր հոր և Շահումյանցի բաժակներին, իսկույն վեր առեց, երբ ավարտել էին խմելը։ Երկու րոպե չքաշեց նոր լցրած բաժակներ հայտնվեցան երկուքի առաջևում ևս։

— Ուրեմն, պարոն Շահումյանց,— ասաց Թյությունճի—Օղլուն,— հասկացո՞ւր ինձ մարդու ինչ լինելը։

— Շատ բարի,— պատասխանեց Շահումյանցը, փոքրիկ արծաթի դրգալով թեյը խմելով, նորա քաղցրությունը փորձելու համար. բայց երբ խմեց, խնդրեց Մանուշակից, որ փոքր ինչ ջուր հավելացնե վերան․ պատճառը, շատ քաղցր էր։

— Իմը քաղցր չէ,— ասաց Թյությունճի—Օղլուն,— ուրեմն և քոնը քաղցր չէ։ Մանուշակը երկուքի մեջ ևս հավասար շաքար էր ձգած, այնպես չէ՞, Մանուշակ։

— Հրամերե՛ք, հայրի՛կ,— ասաց նա, բայց կարմրեց սաստիկ, երբ մտածեց, թե արդարև գիտությամբ քաղցր էր շինել Շահումյանցի թեյը։ Բայց Շահումյանցը վերստին խնդրեց, որ փոքր ինչ ջուր հավելացնեն, պատճառելով, թե ատամները ցավում էին, և չէր կարող քաղցր բան գործ ածել։

— Այդ ուրիշ բան է,— ասաց Թյությունճի–Օղլուն,— ա՞ռ Մանուշակ և հավելացուր փոքր ինչ ջուր։

Շահումյանցը քաղաքավարի կերպով շնորհակալ եղավ Մանուշակի աշխատության մասին, և համը նայելով թեյին, ասաց.

— Ահա այժմ լա՛վ է։

Եվ ճշմարիտ, որ կիսով չափ դատարկել էր Մանուշակը բաժակը, և նորա փոխանակ հավելացրել էր ջուր և թեյ, որով հազիվ թե գտել էր յուր կարգը, նշանակում է թե ո՞րքան շաքար պիտո է ձգած լիներ, մի՞ թե մոտի մարդիկը չէին նկատում այս բանը։

Ով կար, որ նկատեր։ Հայրը Շահումյանցի հետ նստած էին սեղանի մի ծայրը սոֆայի վերա, իսկ Մանուշակը յուր մոր հետ մյուս ծայրը աթոռների վերա․ թեյի մեքենան խափանարկու էր Թյությունճի–0ղլուին տեսանել այս շռայլությունը, իսկ Մանհւշակի մայրը վաղուց ահա աչքերը փակում էր, մինչ սկսել էին Շահումյանցը և Թյությունճի֊Օղլուն խոսել յուրյանը սովորութենով։ Թյությունճի Օղլուի կինը, ինչ մեղքս պահեմ, շատ զզված էր այս բանից, բայց ովի՞ն ասե․ եթե մի խոսք ևս ասել էր Թյությունճի–0ղլուին, նա կատաղելու էր, իսկ աղջիկը ընդունելու չէր այս քամահրանքը այն խոսակցության վերա․ այս պատճառով միշտ,