Jump to content

Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

14. ԱՆԱՆՈԻՆ

Վայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է. Ըսե', մասուր ու կանանչե Ցանկապատին շուքին նստած Վայրի՜ ծաղիկ, անունդ ինչ է։ 5 Ըսպիտակ, կաթ ու մազտաքե Բուրող ծաղիկ, անունդ ի՞նչ է• Ըսե' քի'չ մը գեթ չե՞ս դողար, Հովիկն անույշ երբոր փչե․․․ Հըպա՜րտ ծաղիկ, անունն ի՞նչ է 10 Պարիկին, որ անցավ քովեդ, Հեզուկ ու սև սաթի վետվետ Ցայտք մը ձըգած իր քամակէն։ Գիտե՞ս, ծա՜ղիկ, անունն ի՞նչ է Դողին՝ զոր քեզ տըվավ հովիկ, 15 Ու ձայնին՝ որ զիս կը կանչե.․. - 104 ֊