Jump to content

Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

25 Սա իրիկունն ըլլայի ես,

Որ կը մարի սատափ բարձին վրա ցայգուն.
Թոթափող վարսքը գունագեղ ու ծըփուն,

Սա իրիկո՜ւնն ըլլայի ես։

Սա իրիկո՜ւնն ըլլայի ես,

30

Համայնական, չքնաղ, քաղցրիկ, լուսագես.
Եվ ամենուն տայի հուրքես, ոսկիես:

Սա իրիկո՜ւնն ըլլայի ես։