Այս էջը սրբագրված է
{{Կենտրոն|
Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/115
24. ՀՅՈԻՂԸ
Դաշտի ճամբու մը վըրան,
Կամ ըստորոտը չերան,
Ուղևորին ժամանման
Ըսպասող հյուղն ըլլայի։
Ու գզվանքիս կանչեի
Ես ճամբորդներն անժաման
Ու ճամբուն վրա մենավոր,
Ու ճամբուն վրա ոսկեման,
Եկվորներուն դիմավոր'
Ծըխանիս ծուխն ամպեի։
Ու գրգանքիս կանչեի
Ուղևորներ պարտասուն,
Ու բարևի մը փոխան
Հազար բարիք ես տայի։
Հազար բարիք ես տայի
Գոլը կրակին ճարճատուն,
Կութքը բերրի դաշտերուն,
Բոլոր միրգերն աշունի,
Ու մեղը, ու կաթ, ու գինի…
Ու լըսեի ես ցայգուն,
Բովը կրակին ճարճատուն,
Երգն իրիկվան եկվորին.
Ու ջամբեի ես ցայգուն
Երագներով պատարուն
Նինջ' իրիկվան եկվորին։
Ու լըսեի ես այգուն,
Սրտապատար ու տրոփուն
- 115 —
}}