Jump to content

Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

{{Կենտրոն|

Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/120


26. ՀՈՎԸ

Պատուհանըս մատնահարեց ու անցավ,
Հովն հերարձակ աշուեին•
Չարաճըճի ինչպես աղջիկ մը, ինչպես
Խաղընկեր մը' դըրան ետին մոռցրված'
Պատուհանըս մատնահարեց ու անցավ,
Հովն հերարձակ աշունին։

Իր ետևեն կը վազեմ ես շնչահատ,
Ու շըվարուն ու հոգնած•
Ինք խույս կու տա իմ գրգանքես, թևերուս
Պարապնդումն Է դատարկ․
Բայց ա՜նառակճ երկու ձեռքես կը փախչի,
Մինշ ետևեն կը վազեմ ես շնչահատ,
Ու շըվարուն և հոգնած։

Մինչև դաշտերը կը վազեմ հետապինդ,
Մինչև անտա'ռն իսկ կ՝երթամ
Բայց ամենուն կրնա ընել ինք դարպաս.
Թուփին, ջուրին, տերևին.
Ու լըճակին գիրկը կ՝իյևա, կամ տեսնես
Ծառին կատարն է թառած։

Մանուկի պես կը պլլըվի երբեմն ալ
Մայր թուփերու քըղանցքին․
Եվ երբ զինքը կը կանչեմ ես սրդողած'
Կը քրքրջա ինք անգին։
Շա'չ, ապտակ մը կը զարնե մերթ երեսիս,
Նույն վայըկյանին կը փախչի,
Եվ ես ի զո՜ւր կ՚իյնամ նորեն ետևեն,
- 120 -

}}