32. ԼՈԻՍՆԱԿ ՔՈԻՐԻԿԻՍ Ա
Երեկ գիշեր մոռցեր էիր, Լուսնա՜ կ, գիտե՞ս, Երեկ գիշեր մոռցե՜ր էիր պատուհանիկս իմ համեստ․ Պատուհանիկս իմ անտես' 5 Ուր մութ մը գորշ վիժակի պես էր կախվեր։ Հոգ չէ՜ր, այդ մութն ըրի խորան հսկումի' Ուր պաշտանքի ոչ մեկ ծաղիկ կը թոռմի, Ուր մութի տակ լոկ նինջ մը կա լուսանվեր։ Երեկ գիշեր անցար քովես, 10 Անցար, գո՜ւցե անգիտակ, Անցար' և ես' քու հեռավոր պերճանքներուդ շլացքին տակ՝ Ջուրի ցայտքի մը պես զրվարթ' հծծեցի։ Օ՜հ, պարտ եզը չէ՜ մոռցեր, 15 Եվ արիշն ու սարբինան իր լույսերովն է օծեր։ Ու նայեցա հանդիպակաց ծաղկաստանին ալ վըրան, Լելակներուն վրա կապույտ, Զքնաղ, պչրոտ ու անփույթ՝ 20 Դաստակդ էիր երկարեր։ Ու դիտեցի, Ջէի՜ր մոռցեր սա ծըխանն ալ դըրացի, ՋԷի՜ր մոռցեր և ճամթաներն ամայի, Ջ էի՜ր մոռցեր... 25 Չէ այսօր ալ զիս մոռնայիր, էթե այդպես պետք էր ըլլար, որպեսզի