Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/141


/
 9. ՀԻՇԱՏԱԿ
(Սիրերգ)
Մութ ըստվերներ, ծավի լույսեր ցիրուցան'
Ցուրտ սարսուռով, լույս֊հույզերով պարուրված,
Հըպումով մը ազդու' եկան ու անցան,
Հուրքոտ բոցեր միայն թողլով շըրջահած։

5 Այդ բոցերը փայլեցան հոս մրշտարծարծ,
Մեր վառ սիրույն հընոցին մեջ ոսկեծին,
Անէացած, խելահեղած Հեղակարծ
Պըլլըվեցա հիշատակիդ առանցքին ։


Անցար, գացիր, բայց թողուցիր արչունող
10 Ասղընտուքը տագնապահուչզ լըքումիդ.
բոց սերեն վերջ' լըքոլմի վի՞շտը մրրկող։

Չէ, մի՜ ըլլար, անգո՜ւթ, այդչափ եսասեր՝
Սըրտիս' որ դեռ չէ՜ վարժըված աներկմիտ
Մոռացոնքին։ Ան չի՜ կըրնար սառիլ գեռ։
- 141 —