Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

12. ՊԵՏՐՈՍ ԴՈԻՐՅԱՆ

  Լուռ, մարմարակերտ դամբանին խորեն,
  Հանճարի աչքերն անքույթ կը նային,
  Լույս ոգիներու կյանքովն երկնային,
  Ա՜լ մեկուսացած ունայն ժըխորեն։

5 Մեռա՜վ, խանդավառ սերերն երգելեն'

  Ու պիտի հավետ միտքերն հըմային
  Իր թունդ քընարեն, ու երդերն ալ հին
  Պաշտումով ըզմեզ միշտ պիտի գերեն։
  Հույզով մեռա՜վ ան, հուշքով' կ'ապրի դեռ,

10 Ծառերուն նըման' որ թարմ ու դալար,

  Իր գերեզմանին կ'ելլեն քովն ի վեր։
  Հիացքներ կ'երթան իրեն ետևեն...
  Եվ իր հուշքերն ալ, հավետ անմոլար
  Ու միշտ ոգևոր՝ դեռ պիտի տևե՜ն։

<8 Հուլիսի, 1903> 10-493 — 145 —