Jump to content

Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/151


17. ԱՇՆԱՆ ԾԱՂԻԿՆԵՐ
Կը խամրին աշնան ծաղիկներ տըժգույն․
Լըքվածէ անտերունջ հոգիներու պես,
Կը ցընդի անոնց բույրն անուշ ու վես,
Հոգեվարք սիրտի հուսկ շունչին հանգույն։

5 Գոս տերևներուն հետ, արագ արագ,
Կը խամրին աշնան ծաղիկներ տըժգույն.
Սիրազեղ բույրն ու թովքն իրենց հոգվույն,
Կը մեռնին, հովուն հեծքերեն վայրագ։

Արևուն վերջին ցոլքերն աննրշույլ
10 Կը մարին գոգը ամպին մըթագույն.
Կը խամրին աշնան ծաղիկներ տըժգույն,
Օր մըն ալ ձյունեն սառելով բույլ֊բույլ։

Եվ հուզված սիրտն ալ սիրատանջ մարդուն
Անըզգայության ձյունին տակ, ավա՜ղ,
15 Կը սառի օր մ'ալ, ինչպես որ դեռ վաղ
Կը մեռնի՜ն աշնան ծաղիկներ տըժգույն...

Բերա <1903>
- 151