Jump to content

Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


1908

ԱՐԴԻ ՄԱՐԴՈԻՆ ՀԱՅՐ ՄԵՐԸ

36. ՏՈ՜ԻՐ ԻՆԾԻ, ՏԵՐ...

Դուրյան սրբազանին

Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/172




Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական․
Ծաղիկներո՜ւ պես զայն ժողվեմ ճամբուս վրան'
նայվածքներուն մեջ ամենուն և ամեն օր։

Տո՜ւր ինծի, Տեր, ուրախությունն անանձնական,
Եվ ես հանգույն երփնալուցկի վառող մանկան
Զայն գունաժպիտ տեսնեմ ուրիշ դեմքի մը վրան։

Տո՜ւր ինձի, Տե ր։ ուրախությունն անանձնական,
Զանգակներո՜ւ պես զայն կախեմ ամեն դըրան'
Ու զերթ նարոտ ամեն դըրան զայն պըսակեմ։

Տո՜ւր ինծի Տե՜ր, ուրախությունն անանձնական․
ճըրագներու պես զայն բոցեմ բազմաստեղնյան'
Խավարին մեջ ամեն երդ ու խրճիթներու։

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Զայն սրբասաց իմ հոգյակիս ընեմ խորան
Զայն իմ մտքիս ծըխեմ զերթ խունկ բազմաբուրյան։

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Ու շըլլա որ ուրիշներու կոծն ու կական
Խեզդել ուզեմ ջըրվեժին մեջ դափիս ձայնին։

Տո' ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական,
Ու շըլլա՜ որ ծափիս ձայնին երդը' գուժկան
Եսիս սենյա՜կն ունենա' ցո՜ւրտ առանձնարան։
— 172 -