Jump to content

Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/185


ԱՆԹԱՎԱԿԻՐ ԹԱՂԵՐ

44 ՏՎԱՅՏԱՆՔ

Անոր ցավը հո՛ւր է վառող ինձ համար
Ինչպես սերն է կյանք հորդաբուխ և անշեջ…
Քանի դիտեմ դեմքն ըսպիտակ զերթ մանմար,
Շիթ շիթ արցունք կը քարանա սրտիս մեջ։

Թարշամեր է կաթնաբուխ ցո՛լք բերնին,
Իր ժպիտին քնքույշ ծաղիկն հոտևան,
Ուր կը վառեր կյանքի ըղձանքը ջերմին,
Լի Հրայրքովն հուզումնալից իր գարնան…

Եվ գլխիկոր ինչպես եղնիկ վիրավոր,
Կը տեսնեմ, երբ հուրն երազանքն իմ ծազիկ…
Կը դաշունեն զիս մորմոքներ բյուրավոր,
Խավարելով անուրջն հոգվույս խաղաղիկ…