Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/188


Բ

Մութնուլուսուն պատըշգամին վրա է․
Եղյամին վրա, ոտքը բոպիկ, գլուխը թաց
Սըրինգ մ'անտես իր շուրթերուն է հըպած,
Եվ ջուրերու թույլ շրշյունին կ'ունկնդրե։

Պի'շ կը նայի ծովեն ան դին, լրջացած
Հորիզոնին․ կը կարծե ի'նք կերպեր է,
իր անանուն սրինգով' բոլոր դաշն ու ցած
Ձայնաշարը՝ զոր սյուքն հեզիկ կը բերե։

Մեծ, ճշմարիտ ու նախնական այդ ձայնով,
— Իր նըվագով,— ա՜յնքան կ՝ըլլա ինք գինով,
Որ կը պատե գրկած արևը ծագող։

Բայց առաջին նայվածքներեն, ինչպես դող,
ներս կը սուրա ընդոստ խուցեն. իր շուրջի
Մարդաձայնեն ինք զինքն հիշած կը փախչի•••