Հետո ուներ կրակոտ և ըղձավառ պահեր, մութին մեջ՝ ուր կնոջ հույր գեղեցկությունը կայծերուն իսկ գինովի ոստոստումներ կու տա.
…Եվ տեսնելով մարմինդ լեցուն խոստում ով
Հեղի նայող բոցը այդ լուռ կըրակին,
Խելքը գլխեն գացածի պես, աղվոր կին,
Կը ցատկըռտեր հոս հոն հիմար ոստումով։
Եվ հետո՝ անսովոր հանդիպումներ, անծանոթ կին մը՝ որ երազի պես գեղեցիկ ու խուսափուկ կ՚անցնի ամբոխին մեջեն․ հազիվ թե նայվածքներ կը շոշափեն իր դեմքին գիծերը, և ահա անիկա փախած է արդեն, թռչունի մը պես․ և սակայն ի՞նչ փույթ, բանաստեղծը իր երազը կը շարունակե․ անծանոթուհիին խուսափուկ թովչությունը՝ բուրմունքի մը պես է զոր կըզգաս առանց ծաղիկին հպելու. երաժշտության մը նման, որ հեռուներեն կու գա, անտես նվագարաններու կուրծքէն անջատված ու գրավիշ. և ո՞վ չէ ունեցեր այդ եր աղային դողը․ տեսիլքի մը պես վաղանցուկ այդ դեմքր գիտես թե անգամ մրն ալ տեսնալիք չունիս․ և այդ անմատույց ու փախչող էակին իտեալային քաղցրություեը անհունորեն հեշտադին համակրության մը ծաղիկը կը փթթեցնե հոգվույն մեկ սիրական խորշը․ —