Jump to content

Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1907


4. ԱՆՏԻՊ ԲԱՆԱՍՏԵՂԾ ՄԸ

Ի՜նչ ուրախություն ու մանավանդ ի՜նչ հպարտություն, հանապազօրյա դանդաղ ու միակերպ տեսարաններու մշտանույն ձանձրույթին մեջեն, հանկարծ, ճառագայթող դեմքով ու գիտակից ցնծությամբ ձայն բարձրացնել ու գոչել,- ահա՛ նորություն մը, ահա՛ ճշմարիտ նորություն մը։ Քանզի, ավաղ, գրական հովիտին ծաղիկները, բանաստեղծներ՝ իրենց առաջին փթթումին ուրախացուցիչ հուսադրութենեն վերջ ինչ դառնություն, հուսախաբություեներ կը դառնան մեր աչքին։ Հեռուեն տեսնված բաց բալերանգ թույրեր, մարմանդին ալեծուփ կանանչին վրա սփռված, 10 նոր ծաղիկներու թափորի մը պատրանքը կու տան մեզ․ բայց երբ արևին հուրքը կը բանա անոնց շափրակները, երբ ժամանակը աչքերը կը բանա՝ ի՞նչ հուսավրիպում․ հավիտենական ճերմակ երիցուկնե՜րն են եղեր անոնք…

Ահա՛վասիկ ուրեմն, նոր ու նորանշան բանաստեղծ մը․ եթերահած, աննյութաբաղձ, քիչ մը տարաշխարհիկ, բայց լիովին բանաստեղծ։ Փառատենչիկ և ունայնասեր չէ՛ ինքը․ անտարբեր ալ չէ անշուշտ փառքի ծաղիկներու հմայքին․ բայց վերապահ է, որովհետև մշտախաղաց զարգացումին տենչը ունի, և իր երբեմնի ծաղիկները՝ իր աչքին այլևս թարշամած՝ կարեկից ժպիտ 20 միայն բաժին կըստանան․ և սակայն գուցե անիրավորեն անտարբեր կամ վերապահ որովհետև մեզի համար անթոշ ու թարմ է, ինչ որ բանաստեղծը բարձրագույն հարացույցի մը հետապնդումին մեջ անպետ ու օթեկ կը նկատե։ Եվ ինչպե՜ս լքել մտքին երբեմնի սիրասուն զավակները՝ երբ մանավանդ Ջուրին պես ծիծղուն ու շնորհալի մանկուհիներ ըլլան անոնք․-