Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

70

Նոսր՝ ինչպես երազ,
Չքնաղ՝ ամպի պես,
Կ’անցնի՝ երկինքես
Միակերպ ու պարզ.
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Բայց իր բանաստեղծությունը չըլլա որ շփոթվի անկշիռ թեթևությանց ու տարամերժորեն ձևապաշտ արտադրաթյանց հետ։ Իրա՜վ է, առաջին ընթերցումով լիազոր ներգործություններ չըներ ան, ու կը կարծվի անկապաշտ կամ ծայրահեղ խորհրդանշական մը ըլլալ. ասոր համար նորանշան անվանեցի զինքը․ կ’ընդունիմ որ իր հոգին անցած ըլլա մանավանդ խորհրդանշական80 հոսանքի մը մեջեն, և այդ հոսանքին հետքերը կան իր մեջ, բայց երբեք մենամոլություններ կամ իրապաշտություններ։

Ինքը էապէս խորհրդապաշտ մը չէ․ անգիտակցորեն, թերևս․ բայց ոչ թե դպրոցի մը հառելու միամիտ և ինքնուրաց կանխակալությամբ մը։ Ո՞վ ըսեր է արդեն թե բոլոր խորհրդանշականները արհամարհելի կամ հակակրելի են․ կը հասկնամ որ գաղափարի և զգացումի կամ բառերու անհրապույր 90 խավաբարդումներու հերոս մը այպանելի նկատվի․ բայց այս տիպարը, եսապաշտ, մենամոլ, ամուլ տիպարն է. Մալառմեն է, կամ մեր մեջ, քիչ մը, Ինտրան ու Գոլանճյանն են։ Իսկ անդին կա թափանցիկ, գրավիչ ու մանավանդ թելադրիչ խորհրդանշականությունը` որ առողջ ու բեղմնավոր է։ Մեր բանաստեղծն ալ թերևս այս վերջին դասակարգեն է. իր նրբերանգությունները երբեմն աննշմար կ’անցնին. ու գիտենք թե շեշտ ձայներ ու աչքառու գույներ առաջին վայրկյանեն իսկ գրավելու առավելությունը ունին, բայց ասոնք մեր մեջ տափակներու ծնունդ տված են։

Ըսել չեմ ուզեր թե առաջին վայրկյանեն իսկ գրավող բանաստեղծություններ տափակություններ միայն կրնան ըլլալ ընդհակառակը 100 միշտ նախընտրելի պիտի ըլլար վարակիչ գեղեցկության զգացում մը․ բայց ի՞նչ ընել երբ գեղեցկությունները միշտ բացերև չեն կրնար ըլլալ։ Արվեստին մեծագույն դրդիչ գաղափարը