Հիմակ, լացիդ վրա,
Քունիդ եթերին
Շլացիկ ու ջերմին,
Թո՛ղ իմ երգս ըլլա
Ծիրանի֊Գոտին...:
Ու հետո պանդուխտի երգերը կան, գորովալիր, զգայազեղ.
պանդխտավայրին առաջին իրիկունն է, երիտասարդը կ՚ըսե.—
Երբոր ես այս իրիկուն
գոտիս քակեցի,
գըտա անոր մեջ թաքուն
ուլունք մ’ու խեցի,
և գուղձ մ՚ալ սին, բայց անհո՜ւն,
—հռութնե՜ր կանացի,—
երբոր ես այս իրիկուն
գոտիս քակեցի:
Իրա՛վ է այս երգերը ժողովրդային ինքնաբուխ պարզություններ
չունին.—
կարմիր վարդի նման բացվիս,
շուքըդ նստիմ, կանչեմ օրոր,
օրո՜ր, կապեմ կախօրան
ուռուն տըկտին, ու շուքն ի վրան,
ցաթե պուտ պուտ արևն ի վրան.
Ջըրի՛կ, օ՞ր այնեն կու գաս
Դուն, պաղուկ ջըրիկ ու անուշիկ.
Գիշեր ու ցորեկ կ՚երթաս,
Քուն չունիս, անոր կու երթաս.
Քուն չունիս, անոր չի ունիս՝
Քու յարին պաջչան կու երթաս,
Դարձի՛ մըր պաջչան երթանք,
Վարդ ու նուշ ունիմ ջըրելու.
Վարդ ու նուշ ունիմ ջըրելու,
Ռահանս է կունծ կապելու:
Քաղեմ ու տեսթե անեմ,
Արմաղան անեմ խարիպիս...։
Այլ սակայն գեղեցկություններ են՝ ուր մշակված միտքը
խայտալով պիտի թառեր:
* * *
Այս բանաստեղծությունը երևակայել կու տա ինծի վերջալույսին
խորը ընկղմած բլուրի մը կողքին վրա բարձրացող, նըրբատաշ,
գմբեթարդ շենք մը,—մեհյա՞ն թե տաճար. ո՞վ գիտե: Շուրջանակի
անտառներ ու մրգաստաններ կան. ծաղկանկար ածու֊