Jump to content

Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծական քան համագրավ տապի մը պահուն' բնության նոպայն բռնված նկավիլը։ Բայց ի՞նչ հարկ ասանկ նուրբ դիտողությանց քանի որ Չյոկուրյանց կ'ուզե որ Տապի Նոպաներ» ոտանավորիս իբր վերնագիր փռեի «Հունիսի Արեվը» մակագիրը ծանրաբեռն'ու վաստակաբեկ գրաստի մը պես… Զանց կընեմ մյուս վերնագիրներուն համար եղած ղիտողությունները որոնք ինքնին կը չեզոքանան ուշադիր ընթերցումներն վերջ։ «Ցնորոտ Անդորրություններ», «Անդորրություն մը որ ցնորոտ կ'րլլա, տարօրինա՜կ բան» կը գոչե Չյոկյուրյան։ Այո', անդորրություն մը որ ցնորական կըլլա, առանց տարօրինակ ըլլալու։ Հայտնի կերևա թե Չյոկյուրյան հանդիսատես չէ' եղած, կամ չէ' անդրադարձած մեծ լռություններու և անդորրությանց, ծովափը սարավանդի մը վրա, կամ դաշտերուն մեջ՝ լեռներուն դրացի, գիշերվան լուսախաղաղ համ անկարին վրա իշխող անդորրությանց ու լռություններու որոնք գլխուպտույտ կուտան։ Զյումրյութը քանիցս գործածած եմ դա չարիքի համար, Չյոկյուրյան ձանձրալի կը գտնե այս վերադիրը , թե ի'նչպես, ինք միայն կրնա գիտնալ։ Ապրշումն երագներուն, համար եղած դիաողության շեմ պատասխաներ, իրմե չկորզելու համար սրամտություն մը ըրած ըլլալու վայելքը։ Դիտել կու տամ թե սատափին գույնը ո'չ թե գորշ սպիտակ դեդնություն է, այլ գորշ սպիտակ հատակի վրա ծիրանի ու կապտերակ երանգներու՝ ցոլք մը։ Եվ ի՞նչ արտահայտիլ է լուսնաժամին նախընթաց գորշ սպիտակ պայծառության մը պես վերջալուսա յին հետամնաց ծիրանի երանգներուն ու մշշական կապույտ երա կավորումներուն Համարճ քան սատափի ծիածանումը։ նըժնՉյոկյուրյան կը քերե «Ծիածանէի ճշմարիտ թեր ութ յանց ե֊ զերքը, երբ կը հակադրե իմ մեջս իրական ավիշով գավառացին ու քաղքենի աղդեցությանց նշավակ պոլսաբնակըճ որ «Սոնադին»ը արտադրած է։ Բայց կը քերե մինակ եզերքը ու լիկրնար ցամաք նետել երկաթ ճապուռը և հաստատուն գետնի վրա գտնել ինքզինքր, որովհետև մակերեսային դիտողությանց հոսանք մը դարձյալ կը վարե իր մակույկը։ Չյոկյուրյան Ծիածանի մեջ զգացումներունր նա գեղտեսարաններով շրջանակված ըլլալը ստգտանք մը սեպել կ'ուզե։ Բայց ինչո՞ւ զգացումները երաշտ անապատներու մեջ տարագրել, ինչո՞ւ մոռնալ մարդուն ու բնության անմիջական հաղորդությունը, ինչո՞ւ խզել այդ կապերը' փոխանակ ամրապնդելու զանոնք։ Զգացում֊ - 263 -