Jump to content

Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

պարփակեա քո ձեռամբդ զառաստաղ տաճարիս. գծագրեա քո արեամբդ զմուտ սեմոց սենեկիս.․․ Տուր հանգիստ բերկրութեան մահահանգոյնս նիրհման...»

    Որքա՜ն քաղցր պիտի ըլլար այս ամպամած գիշերոտ տիվին մեջեն ընդնշմարել հանկարծ կապույտ բարությունը՝ որ ճառագայթով մը ժպտեր շոգիի սրահակներուն մեկ ծերպեն՝ և աղերսագին կանչե՛ր.

    «Պաղատիմ առ քեզ լուսոյ ճառագայթ...»

    Բայց, ահա՛ ճառագայթն է. «ամենափայլ ճառազայթը», «խոստովանեալ լոյսը», «արփիացնցուղ ցօղը», «տօնելի խոնարհութիւնը», «փրկական համբոյրն» է այդ ոսկեթել նուրբ շառայլը՝ որ կը սահի Հոգիին խորը՝ քայքայված երազներու տրցակը ժապավինելու:

* * *

    Նարեկը ալեկոծություն մըն է. հոգեկան վրդով մրրիկ մը և ալեկոծություն մը՝ ուր բառերն ու կշռությունները ալիքներու բաղխումին չափակցությունը՝ անոնց ինքնակործան շաչումները՝ անոնց իրարահալած խաղացքն ու անկումները ունին:
    Եվ այս ալեկոծություններուն մեջ, հորձանքներու ափը ինկած պզտիկ նավակ մը կա՝ զոր կոհակները ոչինչի մը պես ձեռքե ձեռք կը նետեն, մինչև խորտակում.

    «...Ուստի նաւն ՚ի բախմանէ վայրենի ալեացն խորտակեցաւ»։

    Հոս պատկերի խիստ ու նկարչական ճշգոտություն մը կա, իր մանրամասնություններուն ու ամբողջական ներկայացումին մեջ ալ՝ այնքան հուժկու և իրախնդիր՝ որ նմանությունը հրաշալի կերպով կ՚անձնացնե.

   «Թևոցն ձեռնարկութիւն քայքայեցաւ, կայմն ամբարձման ՚ի կայից իւրոց խլեցաւ, առագաստին թռչարան յանկարկատելի ծուէնս պատառեցաւ, շինուածոյն շուք անզարդեցաւ, առասանք ձգողականացն խզեցաւ, տեսարան գլխոյն դիտակի խոնարհեցաւ, ապաւանդակին պարան կտրեցաւ, ապաւինութիւն խարսխին լուծաւ․․․ սամիք ուղղչացն հետոց գալարեցան..., ղեկացն կառուցմունք անդրէն սուզան․․․, գոգք ամփոփման ծոցոյն կազմածոյ անարգեցան, խելք շրթանցն եզերաց խախտեալ ոստեսւ․․․»:

— 266 —