քան զբնակութխն ւսնկոխելին սրբութենսւց, երանաար խոստմանն տեղի, Եդեմ շնչական, ծաո կենացն անմահից բոցեղէն սրովն պա- րունակեաւլ...»
Եվ ի՜նչ ավելի տոնելի ու ցանկալի է քան այս խավարամած
հոգիին մեջ կայլակող կուսության ձյունաթույր շիթը.
«Ահաւ կաթիլ մի կաթին քումդ կուսութեան յանձն իմ անձրևեալ`
կենաց ինձ զօրէ...»
Բայց պահեր կան ուր վերստին կը բարձրանա, կը շրջշրջի
հոգիին մեջ Մեղքի գաղափարին միահեծան մրրիկը` խուռնամբոխ անթվելի տարրերով լեցուն.
«Իսկ մեղանք իմոցս յանցանաց` անթիւք... ոմն եւ բիծք իւր...
ոմն եւ փուշք իւր, ոմն եւ արմսււոք իւր... ոմն եւ ճիրանք իւր..,, ոմն եւ շանթք իւր, ոմն եւ հրդեհմունք իւր... ոմն եւ վիճք իւր...» (Բան. Զ.).
Եվ դեռ անհամար, անհամա՜ր... Ուրեմն պետք է աղաղակե՜ լ դարձյալ, իղձի կրակին մեջ ա֊
ղոթքի խունկովը բուրվառանալ և հառաչել թախծության երգը.
«Ընդ աչացուացն նեղելոց մշտագիշերն խարփափանօք` մե-
ծակական ձնայնիւ հառաչեմ»: (Բան։ ժէ.)
«Ահա կարկառեմ զկարկամեալ բազուկս հոգույս յանուն քո,
հզօր...» (Բան. ԺԸ.)
«Լուր լռութեան սրտիս, տե՜ր Ցիսուս, որ հնչումն է առ քեզ
մեծութեան ձայնի երկար գոչելոյ» (Բան. ԾԳ.)
«Թշուառացեալ կիսամեռութեամբ, դիմօք այլայլութեան,
աատանմամբ մատանցս, կարկամ հառաչմամբ, նուաղ հեծու- թեամբ, նրբական ձայնի, յոգի թախծութեան յոգնամասնեայ տա- րակուսանաց`... ողբալով հառաչեմ.» (Բան. ՀԳ.)
«Եւ արդ ջուր կամաց և կաթ արտաուաց` բեկութեամբ հոգ-
ւուս մտացս լքմամբ` խորտակմամբ սրտիս հեղեալ առաջի...» (Բան. Զ.Ը)
Եվ սակայն այս աղջություններուն մեջեն նորեն պիտի ծագի
արևը. լուսաշող այն արևը` որուն առջև աղերսագին կը հեծեծե ա֊ ղոթողը.
«Միասցի կնիքդ լուսոյ ի գեղ տեսակիս, ամրութեանդ նշան
հաստատեսցի ’ի տիպ դիտակիս, երևակ կենացդ փայտի ձևասցի’ի պատկեր այտիս, արուեստդ հրաշից 'ի ճակատիս շուք նշանակես-
- 268 -