Jump to content

Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նայնություն մըն է անիկա, զվարճասիրության վայրկյանի անպտուղ ծաղի՜կ մը, ավ՜աղ։

Կ’երևա անհասկնալի ըաներ կ՚ըսեմ․ գիրս ալ չի՞ հայտներ արդյոք մտքիս տենդային վիճակը, անհասկնալի՜ բաներ, զարմանալի 50 չէ, որ «Ծիածան»իս մեջ ալ գտած ըլլաս անոնցմե․ որովհետև «Ծիածան» չէ ունեցած բավականաչափ հասկնալի հանգամանք, այսինքն կենսական, հանրամատչելի, հոգեգրավ հատկություններ․ կա «Ծիածանի» մեջ ջերմությունը մը՝ որ սակայն ամպերուն տակեն շողացող արևին ջերմությունն Է՝ ցուրտը զգացնող ավելի, իսկ Տիգրաննիս հրեշտակասիրտ կ’անվանե զիս, հրեշտակասի՞րտ, եթե ուզեի ըլլալ պիտի չկարենայի, եթե կարենայի ըլլալ պիտի չուզեի։

Անհասկնալի բաներ, շատ ըսի արդյոք, մեկ վայրկյանով հասկցանք զիրար՝ ու այդ մեկ վայրկյանն Է զոր կ’ապրինք տակավին, 60 ապրելու համար այդ վայրկյանը բավական Է թեև, բայց ինչո՞ւ չոսկեզօծել և շուրջանակի չլուսավորել զայն, ինչո՞ւ հոգեկան ալքին հետ մարմնավոր ալքին ալ նայվածքներով չպայծառանալ— կը խորհի

Շավասպը

3. <ՕՖԵԼԻԱ ՆԵՐԿԱՐԱՐՑԱՆ-ԳԱՍԱՊՑԱՆԻՆ> < 1907>

Ազնի՜վ Օֆելիա,

Նամակիդ թվականին կը մտածեմ․ Հունի՞ս, — երկու ամիս մը եղավ։ Անտարբերություն չէ, անհոգություն ալ չէ, ծուլություն ալ, այս հիվանդությունը, հապա, ինծի համար գոնե գեղեցիկ քերթված մը գրելու իտեալիս մեջ, լայն ու հանդարտ տրամադրության մը ապավինելուս նմանող բան մը՝ պատասխանի այս ձգձգումը, այս հիվանդությունը։ Բայց հարկ կար, սիրելի՜, լեդի դեղահատով մը դարմանել փորձել այս հիվանդությունը։ Բայց կ՚ընդունիմ… բժիշկ ես, ուրախանալով նաև որ առանց ատոր իսկ, քանի 10 օր առաջ պատրաստեր էի նամակս։ Այսքանը գոնե ըսել ու շեշտել ուզեց՝

Շավասպը