Jump to content

Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վիրավորել Սեմեն Ավտեիչը՝ որմե կախում ունին ամենքը. որովհետև Սեմեն Ավտեիչ շա՛տ պիտի զայրանար եթե մերժվեր և այն ատեն խոստացված դրամը պիտի չտար։ Ծերունին սրտի ճմլումով

մը Ռաձթանա գյուղի իր տանը վրա խորհեցավ, իր տունիններու որոնք անհամբեր իրեն կը սպասեին… Չէ′, հաստատապես, ուրիշ ընելիք չկար, պետք էր տեղի տալ։

30 — Ձեզի հետ կու գամ, Սեմեն Ավտեիչ, ըսավ. իմ ճամբաս չէ ատիկա, բայց հոգ չէ , կ’ուզեմ հաճելի ըլլալ ձեզի։

— Վե՜րջապես, մրմռաց մյուսը. գալով տաքության, հոգդ մի ըներ, ու ճամբու կագմվածքին վրա իր տիրոջ ակնարկը կը պտտցներ։ Երբոր կառքին մեջ տեղավորվեցան, Իվան Տուրաք բոլորովին՝ անկյուն մը կծկած մնացած էր․ Սեմեն Ավտեիչ հաղթամարմին էր, և ինքը մինակ նստարանին կեսեն ավելին կը գրավեր։

— Տեղս նեղ է, հառաչեց ծերուկը։

— Անմի՜տ, ավելի՜ աղեկ, տաք կ’ըլլա։

40 Վերնագավթակին վրա Կոլոխվաթովի կինը, մանկամարդ տիկին մը, և ծերունի մը մեկնումը կը դիտեին, և մերձակա պատուհանի մը ապակիին հենած մանկական դեմքեր կը նշմարվեին։

— Օ՜ն, ըրավ վաճառականը։

Կառապանը ձեռքերը իրար շփեց, սանձը ժողվեց, ու կառքը մեկնեցավ։

Լայնարձակ տափաստանները՝ ուր ցանցնված են ոսկիի գործատուներ՝ ձմեռը շատ տխուր պատկեր մը կը ներկայացնեն նայվածքի հասողության չափ ամեն ինչ մեռած է․ սպիտակ բացաստանը անընկճելի, հիվանդագին թուլություն մը կը հաղորդե
50 անցորդին։ Ցանցառորեն տեսնված ավանները ձյունին տակ թաղված են, և ճամբաները՝ փոթորիկներեն բոլորովին տակն ու վրա։ Տեղացիները սակայն, ու շրջիկներն ալ, գեղեցկություն մը կը գտնեն այս ամայի և անշարժ անհունության մեջ։

Իվան Տուրաքի ջիղերը ոտք կելլեին հիմակ՝ որ սկսած էր հեղձնուլ։

— Համբերություն, կըսեր Կոլոխվաթով, երեք ժամ մնաց․ և հետո, Մարֆա Անտրիևնայի բելմենները, օղին և աղանդերները…

Իվան Տուրաք շահեկան տեղացի մը կը սեպվեր. 15 տարի առաջ հարուստ էր և ընդհանուր մեծարանքով շրջապատված։ Բայց