7. ԵՐԿԱՐԱՁԻԳ ԽԱՎԱՅԻՆ ԵՐԿԻՐԸ
Հանկարծ աներկրային տարօրինակ փայլ մը լողաց մթին տեսարանին վրա. վարդագույն ցոլարձակություն մը՝ հետզհետե մթագնելով կը վերածվեր հրավառ պիսակներու։ Խավարչուտ երկինքը պատառ պատառ եղած էր, ու պատռվածքներուն ընդմեջեն կը սահեին լույսի պայծառ դրոշակներ, կարմիր, կապույտ, կանանչ ու ոսկեհոս գինիի նման. սաթերանգ, լուսավոր ժապավեններ, ծփին, դողդոջուն ու կայթող, հետզհետե ավելի լայն, ավելի բարձր, ավելի ակնախտիղ կերպով լուսապայծառ, զարմանահրաշ փառքը կը շողշողար հորիզոնն ի վեր բարձրանալով ու
10 նահանջող մթար ամպերուն մեջեն բոցի երկար տեգեր նետելով։ Մինչև որ փողփողուն ճառագայթներու հրաշալի հրավառության մը մեջ բոցարծարծ ոսկեղեն կամար մը ոստոստեց արևելքեն արևմուտք՝ ծովածոցին տեսանելի լայնքը լափելով ու վերևի ի պիտակ լեռնագագաթներն ի վեր վառվռուն կայծեր ու մարգարտափայլ ու մարգարտագույն ցոլքեր արձակելով։ Հոս էր ապահովաբար Օտինի ծիածան-կամուրջը, Վալհալլա տանող շողշողուն արահետը։
Զյումրյութի ու լեղակի երկար, նյարդավոր թելեր՝ վայրահակ կփջնեին անկե. զայն երկրին կապող ըղձական ծաղիկներու առասաներ, և անոր վրա կ' առկախ վեր գեղմն ա կերպ, միգամածային 20 ճերմակություն մը. ամպհովանի՝ որուն մեջեն կը թրթռային մեղեսիկի հանկարծածին ցոլքեր։ Հետո իբր թե այդ կամարը երկբային որսկանի մը ձեռքին լարված աղեղը ըլլար, բոսոր ճառագայթներ կարձակվեին անկե, արագ հաջորդությամբ, երկրին մթագին թիրախին նետված փքիններու պես։ Գույնի այլազան շրջանակները դարձդարձիկ կը պտուտքին, մերթ հառաջանալով, մերթ վերջացնելով, մերթ վարի ջուրերը պողովատիկ դողդոջուն կանանչի մը վերածելով ու մերթ ալ ձյունապատ բլուրներուն զարնվելով՝ մինչև որ կուտակված մարգարիտներու և ադամանդներու